News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն խախտել է Իրանի հետ հարաբերություններում երկրի ռազմավարությունը: Այս մասին հայտարարել է Մոսադի նախկին ղեկավար Թամիր Պարդոն, հայտնել է JPost-ը:

Նրա խոսքով՝ Նեթանյահուն լուրջ ռազմավարական սխալ է թույլ տվել՝ Իրանի պատճառով բացահայտ հակամարտության մեջ մտնելով Օբամայի ու Բայդենի վարչակազմերի հետ: «Մոսադի» նախկին ղեկավարը հարցրել է, թե ինչպես է Նեթանյահուն համարձակվել հայտարարել, որ Երուսաղեմը լիովին անտեսելու է Վաշինգտոնին այն դեպքում, երբ հենց Ամերիկան ​​է տրամադրում ինչպես ինքնաթիռները, այնպես էլ զենքերը, որոնք Իսրայելը օգտագործում է:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք Իրանին միջուկային զենք ստեղծել», սակայն Նեթանյահուն սխալմամբ սա էկզիստենցիալ սպառնալիք է համարել, իբրեւ, եթե Իրանը երբեւէ նման զենք ստեղծի, բոլոր հրեաները պետք է փախչեն Մերձավոր Արեւելքից, նշել է նա:

«Մոսադի» նախկին ղեկավարը նշել է, որ Նեթանյահուի քաղաքականությունը օգնել է Թրամփի վարչակազմին դուրս գալ Իրանի հետ 2015 թ. միջուկային համաձայնագրից, ինչը հանգեցրել է նրան, որ Թեհրանը անցել է ուրանի՝ մինչեւ 60 տոկոս հարստացման:

Պարդոյի խոսքով՝ «Իրանը անգամ չի երազել», որ իրենք կարող էին հասնեին ուրանի հարստացման նման աննախադեպ բարձր մակարդակի, սակայն Իսրայելի կողմից ռազմավարության բացակայությունը, Թրամփի վարչակազմի հետ միասին, հանգեցրին նրան, որ «այաթոլլաները շաբաթների ընթացքում կարող են միջուկային զենք ստեղծել»: Նա Նեթանյահուի ղեկավարած Իսրայելին մեղադրել է «առաջին կարգի մարտավարության, սակայն զրոյական ռազմավարության» մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ