News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Մենք նկատում ենք կորոնավիրուսի հիվանդացության թվերի մի փոքր աճ եւ վերարտադրողության ցուցանիշի աճ, ինչը մեզ զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնենք պատվաստումների գործընթացն արագացնելու վրա: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավնեսյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում պատվաստվել է 97 711 մարդ. «Երեկ մեկ օրում ունեցել ենք 5416 պատվաստում, որը բավական լավ ցուցանիշ է եւ մենք այս տեմպը պետք է պահպանենք: Բոլոր երեք պատվաստանյութերն էլ բաց են բոլորի համար, մարդիկ կարող են ազատ ընտրել, թե որ պատվաստանյութով են ուզում պատվաստվել: Դրանք անվճար են հասանելի են եւ արդյունավետ են»,-ասաց նա:

Իր հերթին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դռնփակ քննարկումներից մեկի ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մի լավ միտք արտահայտեց. «Մենք 97 711 պատվաստման դեպքից չունենք այնպիսի բարդություն, որը կարող էր դառնալ քննարկման առարկա: Պարոն Ավինյանի ասածը կարող է մի քիչ կոպիտ հնչի՝ 97 711 պատվաստման դեպքերից մենք չունենք ոչ մի մահվան դեպք: Բայց նույնքան կորոնավիրուսի դեպքից ունենք մինիմում 2000 մահվան դեպք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ