News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության դատախազների համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ երկրների դատախազությունների միջև հաղորդակցության, միջազգային հարթակներում համագործակցության, ԱՊՀ տարածքում հանցավորության դեմ պայքարում անդամ երկրների իրավապահ մարմինների ներուժը կոնսոլիդացնելու և առավել արդյունավետ կիրառելու, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Անդամ երկրների գլխավոր դատախազները վստահություն են հայտնել, որ հանդիպումը նոր խթան կհանդիսանա համակարգող խորհրդի շրջանակներում կապերի հետագա ամրապնդման և անդրազգային հանցավորության առավել արդյունավետ հակազդման համար:

Նիստից հետո կայացել է երկկողմ հանդիպում նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի միջև: 

ՌԴ գլխավոր դատախազը բարձր է գնահատել ՀՀ իր գործընկերոջ դերը ինչպես երկու երկրների դատախազությունների միջև հարաբերությունների առավել սերտացման, այնպես էլ ԱՊՀ դատախազների համակարգող խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացման, միջազգային հարաբերություններում գործընկերության ոգին ամրապնդելու առումով: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արցախյան հակամարտության գոտում ստեղծված հետպատերազմյան հումանիտար իրավիճակին, տարածաշրջանում խաղաղության ամրապնդման և Արցախի, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներին:

Կարևորելով հայ ռազմագերիների և այլ անձանց վերադարձման հարցում վերջին շրջանում արձանագրվող որոշակի դրական տեղաշարժը՝ Արթուր Դավթյանը շեշտել է գործընթացի անվերապահ շարունակման անհրաժեշտությունն ինչպես միջազգային հումանիտար իրավունքի, այնպես էլ հրադադարի հաստատման 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսված պարտավորությունների կատարման տեսանկյունից՝ որպես տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման կարևոր երաշխիք:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է տարածաշրջանում կայունության ամրապնդման առումով ռուսական խաղաղապահ և այլ ուժերի կատարած աշխատանքը, անձամբ Իգոր Կրասնովի կառուցողական դերը իրավական-հումանիտար խնդիրների լուծման տեսանկյունից՝ մասնավորապես շեշտելով Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և այլ անձանց վերադարձման հիմնախնդրի լուծման շրջանակում անհրաժեշտ տեղեկատվության օպերատիվ փոխանակման, հրադադարի հաստատման եռակողմ հայտարարութան 8-րդ կետի կատարման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ներդրած նրա ջանքերը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ