News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է Վրաստանում տիրող իրավիճակին: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Վրաստանի ղեկավարության այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր հուլիսի 5-ին բռնություն են գործադրել, որի ընթացքում լրագրողներ են տուժել, նա նշել է. «Մենք ունենք մի քանի մեխանիզմ նրանց նկատմամբ, ով պատասխանատու է մարդու իրավունքների ոտնահարման եւ բռնության համար: Եվ պատժամիջոցներն իսկապես այդպիսի մեխանիզմներից մեկն են: Ինչպես գիտեք, մենք պատժամիջոցների մասին նախապես չենք խոսում, բայց ուշադիր հետեւում ենք իրավիճակին Վրաստանում»:

Նա նաեւ կոչ է արել Վրաստանի իշխանություններին հարգել ԼԳԲՏՔ համայնքի իրավունքները եւ պաշտպանել դրա ներկայացուցիչներին «բռնություններից, վիրավորանքներից, խտրականություններից եւ խարաներից»: «Ինչ վերաբերում է վարչապետին եւ նրա ապագային, ապա, իհարկե, այդ որոշումը պետք է կայացնի վրաց ժողովուրդը»,- եզրափակել է Փրայսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ