News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կառավարության շենքի մոտ այս պահին ուժեղացված հսկողություն է իրականացվում: Մեծ թվով կարմիր բերետավորներ են հսկում կառավարության շենքի մուտքը եւ չեն թույլատրում, քաղաքացիների անցուդարձը այդ հատվածով:

Ոստիկանները բերման են ենթարկելմի քանի քաղաքացու Կառավարության շենքի մոտից, նաեւ  ստիպել են, որ լրագրողներն ու   օպերատորները անցնեն դիմացի  մայթ:

Նշենք, որ Կառավարությունում այս պահին հայտարարությամբ են հանդես գալիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Նշենք, որ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և Հայասատանի Երիտասարդական միությունը հայտնել են, որ  այսօր առավոտյան  նախատեսում էին իրականացնել խաղաղ իրազեկման ակցիա կառավարության շենքի առջև, սակայն մեծ քանակությամբ կուտակված ոստիկանական զորքերը անհիմն կերպով բերման են ենթարկել երիտասարդներին, այդ թվում ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանին, ուսանողական միության անդամներ Գառնիկ Մելքումյանին, Վարդան Գալստյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ