News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանությունները դատապարտել են հուլիսի 5-ին բողոքի ցույցերի ընթացքում Թբիլիսիում տեղի ունեցած բռնությունները, որոնց հետեւանքով տուժել է ավելի քան հիսուն մարդ, հաղորդել է Գրուզիա Online-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:

«Ֆրանսիան խստորեն դատապարտում է հուլիսի 5-ին Թբիլիսիում տեղի ունեցած բռնությունները, որոնց արդյունքում ավելի քան հիսուն մարդ է տուժել: Մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը ԼԳԲՏՔԻ+ անձանց իրավունքները հարգելու եւ լրագրողներին պաշտպանելու հարցում:

Ֆրանսիան կոչ է անում Վրաստանի իշխանություններին հետաքննել այդ ծանր իրադարձությունները եւ հնարավոր ամեն բան անել բռնության համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու համար՝ ներառյալ նրանց, ում գործողությունները, հնարավոր է, հանգեցրել են «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշկարավայի վախճանին:

Ֆրանսիան վերահաստատում է իր նվիրվածությունը Վրաստանի կողմից եվրոպական եւ միջազգային պարտավորությունների լիարժեք կատարմանը», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ