News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հազարավոր ֆիլիպինցիներ փորձել են «գրոհով վերցնել» կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոնները մայրաքաղաքում՝ անտեսելով սոցիալական հեռավորության սահմանափակումները՝ այն մասին ֆեյքերից հետո, որ չպատվաստված քաղաքացիները կզրկվեն դրամական օգնությունից կամ նրանց կարգելեն տնից դուրս գալ երկշաբաթյա մեկուսացման ժամանակ, որն սկսվել է ուրբաթ, տեղեկացնում է AP-ը։

Մանիլայում օգոստոսի 2-ից կարանտին է մտցվել, քանի որ COVID-19  վարակի նոր բռնկումը սպառնում է գերծանրաբեռնել հիվանդանոցները։ Միայն հիմնական ձեռնարկությունների լիազորված աշխատողները եւ ծայրահեղ իրավիճակում հայտնված կամ գնումների կարիք ունեցող բնակիչները կարող են դուրս գալ փողոց։ Մայրաքաղաքում ժամը 20.00-ից ութժամյա պարետային ժամ է մտցվել։

Կարանտինից մեկ օր առաջ սոցցանցերում լուր տարածվեց այն մասին, որ չպատվաստված բնակիչներին արգելվելու է դուրս գալ տնից աշխատանքի գնալու համար, կամ նրանց կզրկեն 1000 պեսո (20 դոլար) դրամական օգնությունից։ Այդ պատճառով պատվաստման կենտրոններում հսկայական հերթեր են գոյացել։

Միայն Մանիլայում մինչեւ լուսաբաց մոտ 22 000 մարդ է եկել պատվաստման կենտրոններ։ Մարդիկ մոտակա գավառներից իջնում էին խմբերով եւ գալիս բեռնատարներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ