News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նոր խորհրդարանի մի քանի օրվա աշխատանքը ցույց տվեց, որ նոր Ազգային ժողովը որակապես տարբերվում է նախորդից, մասնավորապես, ընդդիմության տեսակետից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլորգ Արմեն Բադալյանը:

«Եթե իշխող մեծամասնության մեջ ոչինչ չի փոխվել ինտելեկտուալ տեսակետից, այս կամ այն քաղաքական գործընթացին մասնակցելչմասնակցելու տեսակետից, ապա ընդդիմության մոտ շատ բան փոխվել է: Տեսանելի է, որ այս խորհրդարանի ընդդիմությունը ԲՀԿ, առավել եւս «Լուսավոր Հայաստան» չէ: Այս ընդդիմությունը չպայմանավորվող է:

Եթե հիշում եք, նախկինում վարչապետը կարող էր մտնել սուրճ խմել ԼՀԿ ղեկավարի սենյակում, որից հետո ԼՀԿ-ն քվեարկում էր այնպես, ինչպես վարչապետին էր ցանկալի: Ի դեպ, հենց դրա պատճառով էլ այդ ուժը դուրս թռավ քաղաքական գործընթացներից: Մենք տեսնում էինք, որ ԼՀԿ-ն այնպիսի օրենքներ է բերում խորհրդարան, որը կցանկանար քաղաքական մեծամասնությունը բերել, բայց քանի որ ինքն ամաչում էր դա անել, այդ կեղտոտ  գործը անում էր «Լուսավոր Հայաստանը»: Հիմա այդպիսի գործընթաց չկա»,-ասաց նա:

Քաղտեխնոլոգը համոզմունք հայտնեց, որ այս ընդդիմությունը որեւէ դեպքում չի գնալու իշխանության հետ պայմանավորվելու ճանապարհով. «Երկրորդն այն է, որ ի տարբերություն ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի, այս խորհրդարանում ընդդիմադիր 2 ուժերը շատ ավելի նորմալ հարաբերություններ ունեն: Եթե հիշում եք, ժամանակին ԲՀԿ-ին պետք էր ՍԴ դիմել եւ մեկ ձայն չէր հերիքում: Նրանք դիմեցին ԼՀԿ-ին, որ մեկ ստորագրություն տան, ԼՀԿ-ն չտվեց: Իսկ նոր ԱԺ-ում տեսանք, որ «Պատիվ ունեմ»-ը ինքը ԱԺ խոսնակի պաշտոնում առաջարկեց «Հայաստան» դաշինքի անդամ, քաղբանտարկյալներից մեկի թեկնածությունը»,-ընդգծեց Արմեն Բադալյանը:

Երրորդ տարբերությունն, ըստ նրա, այն է, որ այս ԱԺ-ում ընդդիմությունը քաղաքական ինտելեկտի տեսակետից գերազանցում է նախորդ խորհրդարանի ընդդիմադիրներներին. «Էլ չեմ ասում, որ իշխող քաղաքական ուժի նկատմամբ շատ ավելի բարցր է: Հաջորդն այն է, որ «Հայաստան» դաշինքը կարողանում է իր օրակարգը պարտադրել, ոչ թե հանդես գալ միայն իշխող թիմի ներկայացրած որեւէ գործընթաց քննադատելով, այլ շատ դեպքերում ինքը իր թեման առաջադրել եւ ստիպել, որ նրանք հարաբերվեն այդ օրակարգի հետ:

Իշխող թիմի վարքը եւս փոխվել է. եթե նախորդ ԱԺ-ում իրենց հանգսիտ էին պահում, շատ մեծամիտ էին վերաբերվում ԲՀԿ-ին եւ ԼՀԿ-ին՝ հասկանալով նրանց դերչը քաղաքական գործընթացում, իսկ հիմա վերջին մի քանի օրվա ընթացքում իշխող թիմը շատ զուսպ է իրեն պահում: Հասկանալի է, որ վերեւից հրահանգ է տրված, որ չփորձեն սրել, որովհետեւ քաղաքական բառապաշարի առումով իշխող թիմը զիջում է, քաղաքական համապատասխան փորձառությունը չունեն»,-ասաց քաղտեխնոլոգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումը կլինի․ TALK TIME
Երկիրը թուրքական պրոտեկտորատի վերածելու նպատակով․․․
ՀՀԿ-ն՝ ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների հայտարարությունների մասին. Իշխանություններն իրենց ծիծաղելի դրության մեջ են դնում
«Լավ, սրանց իրենց մեծամտությունը դաս չեղա՞վ...
Որեւէ երաշխիք չկա, որ Փաշինյանի քաղաքականությունը նոր աղետների չի հանգեցնի․ Արգիշտի Կիվիրյան
Այսպիսի խնդիր կա՝ հաղթանակներն ակնհայտորեն գլխապտույտ են առաջացրել Իլհամ Ալիեւի մոտ․․․
Փաշինյանը Ռուսաստանի դեմ խաղեր է տալիս, ինչը չի կարող չզայրացնել Մոսկվային․ Արգիշտի Կիվիրյան
«Այս տեսակետից Չինաստանը, Իրանը, նույնիսկ Իրանը, որն այսօր ակտիվորեն բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ պատժամիջոցների վերացման հետ կապված․․․
Ադրբեջանը շտապում է, քանի որ նոր աշխարհակարգի կազմավորման կարեւոր փուլ է դիտվում. TALK TIME
Ինչ վերաբերում է Արցախում ռուս խաղաղապահների վարքագծին...
Հայաստանի համար կրիտիկական փոփոխությունները կարող են սկսվել կամ վերնախավից կամ իշխանության ներսից եւ դրսից․ TALK TIME
Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ հնարավոր չէ գտնել ողջ ժողովրդի համար ընդհանուր ազգային գաղափար։
Ամենաշատ