News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանին չընտրելը իշխող քաղաքական ուժի կողմից քաղաքական հնարք, տրյուկ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլորգ Արմեն Բադալյանը:

Անդրադառնալով նրան, որ իշխող ուժն առաջարկում էր ընդդիմադիր պատգամավորները չմասնակցեն քվեարկությանը, ՔՊ-ն իր կազմով կընտրի Իշխան Սաղաթելյանին, նա ասաց. «Սա եւս տրյուկ էր, որ տեսեք, դուք ի վիճակի չեք իրար մեջ լեզու գտնելու, մենք ենք ձեր թեկնածուին ընտրում. Սա ժողովրդական լեզվով ասած, հետո երեսով տալու համար էր արվում: Ըստ էության, ասում էին՝ Իշխան Սաղաթելյան, դու մեզ ես պարտական քո ընտրվելու համար: Բայց քանի որ ընդդիմությունը բավական փորձառու է, անմիջապես դա մերժեց եւ ասաց՝ դուք ոչ թե լավություն եք անում, որ հետո երեսով տաք, այլ պարտավոր եք, ձեր պարտքն եք կատարում: Այսինքն քաղաքական առեւտուրը չանցավ: Իշխող ուժը ուզում էր քաղաքական առեւտուր անել, բայց չստացվեց:

Իշխանությունը փորձում էր շատ պրիմիտիվ ձեւով կիրառել «Բաժանիր, որ տիրես» հնարքը, փորձում էր կասկածներ գցել, որ այդ 4 հոգին, որ չեն ընտրել «Պատիվ ունեմ»-ից է, որ չեն ուզում «Հայաստան» դաշինքի թեկնածուն անցնի, որ հետո իրենց թեկնածուն անցնի»:

Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը հայտարարում է, որ եկել է ԱԺ ոչ թե օրենսդրական աշխատանքով զբաղվելու, այլ իշխանություններին տապալելու համար, ինչ տարբերակներ կան տապալելու,  Արմեն Բադալյանն ասաց. «Ցանկացած օրենքի նախագիծ, որ բերում է իշխանությունը, կարող են ջախջախիչ քննադատության ենթարկել, կարող են բազմաթիվ այլ գործընթացներ իրականացնել»:

Նա անդրադարձավ նաեւ տեսակետին, որ եթե ընդդիմությունը ԱԺ փոխխոսնակի թեկնածու չառաջադրեր, հնարավոր էր դրանով խորհրդարանում ճգնաժամ առաջացնել  եւ ԱԺ-ն կլուծարվեր. «Ըստ Սահմանադրության, ԱԺ-ի երեք փոխնախագահներից մեկը պարտադիր պետք է լինի ընդդիմության թեկնածուն: Եթե ԱԺ-ն շարունակում է աշխատանքները եւ ԱԺ փոխխոսնակներից մեկը ընդդիմությունից չէ, ապա այդ պահից սկսած բոլոր օրենքները կարող են համարվել ոչ լեգիտիմ: Քանի որ դրանք սահմանադրական չեն, բոլորը կգնան ՍԴ եւ դրանով կապալեգիտիմացվի խորհրդարանը: Իսկ ապալեգիտիմ խորհրդարանը շատ ավելի հեշտ է տապալել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումը կլինի․ TALK TIME
Երկիրը թուրքական պրոտեկտորատի վերածելու նպատակով․․․
ՀՀԿ-ն՝ ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների հայտարարությունների մասին. Իշխանություններն իրենց ծիծաղելի դրության մեջ են դնում
«Լավ, սրանց իրենց մեծամտությունը դաս չեղա՞վ...
Որեւէ երաշխիք չկա, որ Փաշինյանի քաղաքականությունը նոր աղետների չի հանգեցնի․ Արգիշտի Կիվիրյան
Այսպիսի խնդիր կա՝ հաղթանակներն ակնհայտորեն գլխապտույտ են առաջացրել Իլհամ Ալիեւի մոտ․․․
Փաշինյանը Ռուսաստանի դեմ խաղեր է տալիս, ինչը չի կարող չզայրացնել Մոսկվային․ Արգիշտի Կիվիրյան
«Այս տեսակետից Չինաստանը, Իրանը, նույնիսկ Իրանը, որն այսօր ակտիվորեն բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ պատժամիջոցների վերացման հետ կապված․․․
Ադրբեջանը շտապում է, քանի որ նոր աշխարհակարգի կազմավորման կարեւոր փուլ է դիտվում. TALK TIME
Ինչ վերաբերում է Արցախում ռուս խաղաղապահների վարքագծին...
Հայաստանի համար կրիտիկական փոփոխությունները կարող են սկսվել կամ վերնախավից կամ իշխանության ներսից եւ դրսից․ TALK TIME
Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ հնարավոր չէ գտնել ողջ ժողովրդի համար ընդհանուր ազգային գաղափար։
Ամենաշատ