News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կարծում է, որ կառավարության որոշումը, որը պատվաստվել չցանկացող ուսուցիչներին պարտավորեցնում է ամսական երկու անգամ վճարել կորոնավիրուսի ախտորոշման թեստերի համար իրենց աշխատավարձերից, ճիշտ է, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

«Կրթության ոլորտում մենք առաջին հերթին խոսում ենք երեխաների առողջության մասին: Ուստի մեծահասակները պետք է պատվաստվեն: Մենք ցանկանում ենք, որպեսզի ուսումը տեղի ունենա դասարաններում` չվերադառնալով օնալայն, բայց եթե ուսուցիչը չի պատվաստվում, ապա ռիսկերը մեծանում են: Նրանք, ովքեր ցանկանում են պատվաստվել, չպետք է վճարեն նրանց համար, ովքեր չեն ցանկանում»,- հինգշաբթի ասել է Սանդուն PRO TV- ին տված հարցազրույցում` մեկնաբանելով արհմիությունների բողոքները, որոնք պահանջում էին կառավարությունից վճարել թեստերի համար: Նա բերեց ԵՄ երկրների օրինակները, որտեղ որոշ մասնագիտությունների ներկայացուցիչների պատվաստումը պարտադիր է:

Ավելի վաղ տեղական արհմիությունները պաշտպանում էին ուսուցիչներին. կառավարությանն ուղղված իրենց կոչում նրանք հայտարարել էին, որ այս կերպ ցանկանում են ստիպել ուսուցիչներին պատվաստվել: Այդպես, Հանրապետության առողջապահության նախարար Ալլա Նեմերենկոն հայտարարել է, որ իշխանությունները նախատեսում են մինչեւ հոկտեմբերի 1-ը պատվաստել կրթական հաստատությունների անձնակազմի առնվազն 95 տոկոսին, եւ այս որոշումը չի վերանայվի: Արհմիությունների ներկայացուցիչները, իրենց հերթին, հիշեցրել են, որ ուսուցիչները ամսական վճարում են պարտադիր բժշկական ապահովագրության հիմնադրամին, ուստի պետք է անվճար թեստավորվելու իրավունք ունենան: Նրանք կոչ են արել անհապաղ վերանայել այս որոշումը, քանի որ ուսուցիչները սկսել են հեռանալ աշխատանքից, ինչը սպառնալիքի տակ է դնում կրթական գործընթացի մեկնարկը երկրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ