News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում մայիսի 23-ին մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է NEWS.am-ի սեփական թղթակիցը, տեղական ժամանակով ժամը 8-ին բացվեցին 16 ընտրատարածքների 272 ընտրատեղամասերը: Մեկ տեղամաս էլ գտնվում է Երեւանում՝ ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում:

Պատգամավորական տեղերի համար պայքարն ընթանում է խառը՝ մեծամասնական-համամասնական ընտրակարգերով:

33-տեղանոց խորհրդարանի 17 տեղերին հավակնում են չորս կուսակցություններ՝ «Ազատ հայրենիքը» (առաջնորդը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն է)՝ 35 հոգանոց ցուցակով, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (առաջնորդը խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն է)՝ 32 հոգանոց ցուցակով, ՀՅԴաշնակցությունը՝ 10 հոգի, եւ Արցախի կոմունիստական կուսակցությունը՝ 5 թեկնածուներով: Մեծամասնական ընտրակարգով (16 տեղ) մանդատի համար պայքարում են 40 թեկնածուներ: Խորհրդարան անցնելու շեմը10-ից իջեցվել է 6 տոկոսի:

Ընտրացուցակներում ընդգրկված են 94900 քաղաքացիներ: Ընտրությունները կայացված են համարվելու ընտրողների 25 տոկոս մասնակցության դեպքում:

Լրագրողների աշխատանքի համար Ստեփանակերտում մամուլի կենտրոն է բացվել՝ ինտերնետ հասանելիությամբ եւ մամուլի ասուլիսների սրահով: Քվեարկության մասին տեղեկատվություն է տրվելու ամեն երեք ժամը մեկ: Քվեարկության վերջնական արդյունքներն ամփոփվելու են 48 ժամվա ընթացքում:

Ընտրություններին գրանցվել են 29 միջազգային եւ 31 տեղական լրագրողներ, 113 միջազգային եւ 22 տեղական դիտորդներ:

Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը գլխավորում է պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Կան դիտորդներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հարավային Օսիայից, եւ այլն:

Նշենք, որ նախորդ ընտրությունների արդյունքում, որ կայացել էին 2005թ. հունիսի 19-ին, 12 մանդատ բաժին էր հասել Արցախի Ժողովրդավարական կուսակցությանը, 10-ը՝ «Ազատ հայրենիքին», 3-ը՝ «ՀՅԴ-Շարժում 88»-ին եւ եւս 8 աթոռ զբաղեցրել էին անկախ պատգամավորները:

NEWS.am-ը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ցուցակները.

«Ազատ հայրենիք» կուսակցություն

Հարությունյան Արայիկ Վլադիմիրի- ԼՂՀ վարչապետ

Հյուսնունց Ռուդիկ Լեւոնի- ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ

Դադայան Ռամելա Նիկոլայի- Ստեփանակերտի N1 հիմնական դպրոցի տնօրեն

Ավանեսյան Արպատ Սանջանի- ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Պետրոսյան Գագիկ Ռազմիկի- ԼՂՀ Ազգային ժողովի արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Իսրայելյան Ռուսլան Էդուարդի- «Ֆլեշ պլյուս» ՍՊԸ գործադիր տնօրեն

Ջիվանյան Հովիկ Խանլարի- ԼՂՀ վարչապետի խորհրդական

Պետրոսյան Կառլեն Ռուբենի- ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ

Կասպարյան Գրիգորի Իսակի- ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ուլուբաբյան Վարդգես Աշոտի- «ԼՂՀ պետական արխիվ» ՊՈԱԿ տնօրեն

Ալիբաբայան Գենադի Արտավազդի- «Ազատ հայրենիք» կուսակցության Մարտունու շրջանի գրասենյակի լիազոր ներկայացուցիչ

Ազատյան Կամո Գուրգենի- ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմի գլխավոր փորձագետ

Օհանջանյան Արարատ Արամայիսի- «Հանրապետական հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրեն

Օհանյան Արմեն Հրանտի- «Աշոտիկ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն

Խաչատրյան Քաջիկ Հենրիկի- «Ջրամատակարարում եւ ջրահեռացում» ՓԲԸ տնօրեն

Գրիգորյան Արամ Արամայիսի- «Հանրապետական հիվանդանոց» ՓԲԸ վիրաբույժ-էնդոսկոպիստ

Մխիթարյան Արտուշ Վարուժանի- Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ

Պողոսյան Վահրամ Արթուրի- ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության գործավար

Աղաջանյան Անաիդա Ռուբենի- ԱրՊՀ դասախոս

Ադամյան Կարեն Մեսրոպի- «Սերմնաբուծության եւ սելեկցիոն նվաճումների պահպանման կենտրոնի» գործադիր տնօրեն

Գրիգորյան Օլեգ Արշավիրի- ԼՂՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գասպարյան Գրիգորի Առաքելի- «Մարտունու շրջանային բուժմիավորում» ՓԲԸ գործադիր տնօրեն

Բեգլարյան Դավիթ Վլադիմիրի- «Դիզակ Պլյուս» ՍՊԸ գործադիր տնօրեն

Դադասյան Արթուր Ռոբերտի- «Արցախգազ» ՓԲԸ Ստեփանակերտի արտադրական շահագործման տեղամասի պետ

Հայրապետյան Գայանե Ռոբերտի- Ստեփանակերտի N7 դպրոցի ուսուցչուհի

Ասրյան Մուրադ Գրիգորի- «Ազատ հայրենիք» կուսակցության գրասենյակի հրահանգիչ

Ավանեսյան Անի Ակսելի- «Ակունք» թերթի խմբագրի տեղակալ

Հայրապետյան Սուսաննա Սլավայի- ԱրՊՀ ավագ դասախոս

Բարսեղյան Լիլիթ Սոսի- «Ակունք» թերթի լրագրող

Միքայելյան Արսեն Սեյրանի- «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ ԼՂՀ տարածաշրջանի տարածքային վարչության պետ — մասնաճյուղի կառավարիչ

Սարումյան Մանուշակ Էդուարդի- «Ակունք» թերթի էջադրող

Եսայան Սամվել Բորիսի- «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ մատակարարման եւ իրացման բաժնի պետ

Հարությունյան Վալերի Զորաբի- ԼՂՀ Ազգային ժողովի արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ավանեսյան Իվան Խորենի- անհատ ձեռներեց

Թովմասյան Արթուր Բաբկենի- «Ազատ հայրենիք» կուսակցության գրասենյակի տնօրեն

Արցախի ժողովրդավարական կուսակցություն.

Ղուլյան Աշոտ Վլադիմիրի- ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ

Գալստյան Ժաննա Գեորգիի- ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Գրիգորյան Սուրեն Ալեքսանդրի- ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Սարգսյան Անդրանիկ Վանիկի- ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ծատրյան Արմո Մարդիի- ԼՂՀ գյուղատնտեսության նախարար

Աթանեսյան Վահրամ Սերգեյի- ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

Բախշիյան Բենիկ Հովհաննեսի- ԼՂՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Բարսեղյան Լյուդմիլա Անուշավանի- «Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն

Մինասյան Մանուշ Մառլեստի- ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ

Լազարյան Զոյա Մանվելի- ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ղուկասյան Էդիկ Իշխանի- «Հանրապետական հիվանդանոց» ՓԲԸ բժիշկ

Բաղրյան Վարդգես Բորիսի- Արցախի Ժողովրդավարական կուսակցության գրասենյակի ղեկավար

Պետրոսյան Արեւիկ Վանոյի- ԱրՊՀ դասախոս

Ազարյան Ռուդիկ Միքայելի- ԼՂՀ Ազգային ժողովի աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ

Ադամյան Տիգրան Վաչեի- ԼՂՀ փաստաբանների պալատի անդամ

Խաչատրյան Սվետիկ Արամայիսի- "Ազատ Արցախ. թերթի խմբագրության բաժնի վարիչ

Դանիելյան Արարատ Շահենի- ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Խասապետյան Արփիկ Ռուբենի- Հադրութի հիմնական դպրոցի ուսուցչուհի

Սոմովա Գալինա Միքայելի- ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի 1-ին կարգի մասնագետ

Գրիգորյան Կարեն Մարտունու- Արցախի Ժողովրդավարական կուսակցության Քաշաթաղի շրջխորհրդի նախագահ

Գաբրիելյան Դոնարա Սերգեյի- «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր

Մելքումյան Սերգեյ Հայկի -Ստեփանակերտի N 1 հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցիչ

Հակոբջանյան Ալեքսանդր Արտաշի- ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայության նյութատեխնիկական բաժնի ավագ սպա

Մարգարյան Կառլեն Սարգսի- Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի պետ

Նաջարյան Պավել Սերգեյի- ՀՀ գյուղնախարարության «Գյուղական տարածքների զարգացման գործակալություն» ՓԲԸ տեխնիկական հսկիչ

Աբրահամյան Արտյոմ Նիկոլայի- ԱրՊՀ պրոռեկտոր

Հայրապետյան Ժիրայր Հասրաթի- Մարտունու շրջանի Քերթի միջնակարգ դպրոցի տնօրեն

Քարդումյան Մելսիդա Սուրենի- Արցախի Ժողովրդավարական կուսակցության Մարտակերտի շրջխորհրդի նախագահի տեղակալ

Հարությունյան Աշոտ Ալեքսանդրի- Շուշիի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն

Դավթյան Էդիկ Մակարի- Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար

Ավանեսյան Արվիդ Վազգենի- Ասկերանի շրջվարչակազմի աշխա-տակազմի կրթության բաժնի վարիչ

Խալափյան Արոդյա Իվանի- «Արցախէներգո» ՓԲԸ Շահումյանի մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ

Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն

Մելքումյան Հրանտ Արտեմի

Հայրապետյան Վալերի Անդրանիկի- Մարտունու N 1 միջնակարգ դպրոցի տնօրեն

Հայրապետյան Գյուլչեխրա Անդրեյի- «Պիրամիդա» ՓԲԸ տնօրեն

Հարությունյան Վլադիմիր Ալեքսանդրի- Շուշիի Մուրացանի անվան ավագ դպրոցի տնօրեն

Մկրտչյան Արմո Ծատուրի- Ասկերանի շրջանի Խրամորթի միջնակարգ դպրոցի տնօրեն

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն

Սարգսյան Արմեն Թեմուրի- «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի տեղակալ

Բալասանյան Վիտալի Միխայիլի- ԼՂՀ նախագահի խորհրդական

Բալայան Վահրամ Ռազմիկի- ԱրՊՀ պրոռեկտոր

Բարսեղյան Կամո Վանիի- «ԲԼԱԿ ԳԱՐԴԵՆ Թուֆենկյան» ՍՊԸ տնօրեն

Բադասյան Վահան Միքայելի- անհատ ձեռներեց

Հովհաննիսյան Լեռնիկ Լենտրուշայի- ԱրՊՀ ավագ դասախոս

Մնացականյան Ռիտա Միքայելի- ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ պատմության մասնագետ

Դավթյան Դավիթ Սայադի- Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար

Հովհաննիսյան Արա Ասքանազի- Շահումյանի շրջանի Նոր Էրքեջի համայնքի ղեկավար

Հարությունյան Բելա Միքայելի- ՀՕՄ Արցախի մեկուսի վարչության ատենապետուհի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news