News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անկարայի վրա էժան չեն նստի թշնամական հարձակումները Մոսկվայի հասցեին, եւ պատմության մեջ նման օրինակներն արդեն քիչ չեն, կարծում է Ղրիմի խորհրդարանի ժողովրդավարական դիվանագիտության եւ ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նա այսպես է մեկնաբանել  Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վերջերս ունեցած ելույթը ՄԱԿ Գերագույն վեհաժողովում, որը հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման կարեւորության մասին, ներառյալ «անեքսիայի» ենթարկված թերակղզին, եւ կոչ է արել մեծ ջանքեր գործադրել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար։

«Էրդողանը կարող է անձամբ գալ Ղրիմ եւ համոզվել, թե ինչպես է ապրում եւ զարգանում բազմազգ Ղրիմը, որտեղ երաշխավորված են բոլոր ժողովուրդների հավասար իրավունքները, այդ թվում Ղրմի թաթարների»,- ընդգծել է Գեմպելը՝ ավելացնելով, որ Անկարան «ոտքը դնում է նույն փոցխին»։

Թուրքիայի ԱԳՆ-ում նաեւ ավելի վաղ հայտարարել էին, որ Ղրիմում տեղի ունեցած ընտրությունները իրավաբանական ուժ չունեն։ Կրեմլում դա անվանել են անընդունելի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ