News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը


Ուռուցքաբան-օրթոպեդ Ալեքսանդր Սեինյանն այն բժիշկներից է, որը 44-օրյա պատերազմի հենց սկզբից Արցախ է մեկնել, իր ջանքերը ներդրել վիրավորներին փրկելու հարցում։

Նա պատմում է, որ պատերազմի սկսելուն պես բոլոր բժիշկները մի մարդու պես գնացել են Արցախ։

«Բոլորը մտածում էին, թե Քառօրյա պատերազմի նման է լինելու, բայց արի ու տես, որ բավականին լուրջ բան դարձավ՝ լուրջ զոհերով, վիրավորումներով։ Չէինք մտածում, որ իրականում այդ աստիճանի կլինի։ Հոգեպես դժվար էր այն, որ բավականին երիտասարդ տղաներն այդպիսի վիրավորումներով էին»,- ասում է բժիշկ Սեինյանը։

Ալեքսանդր Սեինյանին տպավորել է հիմնականում երիտասարդների ամուր ոգին. «Ինչ դուխ ունեին այդ տղերքը, վիրավորումներով եկած տղաները խնդրում էին՝ այնպես անենք, որ արագ բուժենք, որովհետեւ այնտեղ մի հատ տանկ կա, որը չեմ խփել, եւ ասում էին՝ ընկերներս մնացել են այնտեղ, գնամ, հասնեմ ընկերներիս»։

Նա պատմում է, որ վիրավորների հիմնական մասը հարավային կողմից էին բերվում. «Ով գալիս էր, ասում էր՝ Հադրութից եմ եկել, այնտեղ վիճակը լուրջ էր բավականին։ Հրազենային վիրավորումով զինծառայող մի հատ եմ ունեցել»։

Բժիշկը Երեւան է եղել 12 օր անց, երբ վիրավորներին բերել են արդեն «Ուռուցքաբանական» կենտրոն։

«Մեկ տարին շատ արագ անցավ, թվում էր՝ երեկ է եղել։ Բժիշկների բանակն այս պատերազմում հաղթեց»,- ասում է Սեինյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ