News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Covid-19 պատվաստանյութի անարդար տարածումն ամբողջ աշխարհում՝ հայտարարելով, որ դա անբարոյական եւ հիմար է, հայտնում է CNBC-ը:

Գուտերեշը ելույթ է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կազմակերպած ճեպազրույցում, որտեղ պաշտոնատար անձինք հաստատել են յուրաքանչյուր երկրի բնակչության 40%-ին մինչեւ տարեվերջ, իսկ 70%-ին՝ մինչեւ 2022 թվականի կեսերը պատվաստելու իրենց նպատակը:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեեսուսը նշել է, որ Աֆրիկայի բնակչության 5%-ից էլ պակասը լիովին պատվաստված է, մինչդեռ բարձր եւ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներն օգտագործել են արտադրված պատվաստանյութերի 75%-ը: «Պատվաստանյութերի արդար բաշխման բացակայությունը ոչ միայն անբարոյականության, այլեւ հիմարության հարց է»,- ասել է Գուտերեշը:

Առողջապահության պանամերիկյան կազմակերպության տնօրեն, դոկտոր Կարիսա Էթյենն ասել է, որ Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում է Covid-19-ի դեմ ամբողջությամբ միայն 37%-ն է պատվաստվել, ինչը կրկնակի քիչ է, քան Կանադայում, քանի որ զարգացող տնտեսությունները պայքարում են կենսական կարեւոր պատվաստանյութեր ստանալու համար:

«Եթե մենք թույլ տանք վիրուսին շարունակել աշխարհի հարավում տարածվել անտառային հրդեհների պես, վտանգ կա, որ մի օր, իսկ այդ օրը կարող է շատ շուտ գալ, կհայտնվի մեկ այլ տարբերակ, որը կկարողանա դիմակայել պատվաստանյութերին»,- ասել է Գուտերեշը: «Եւ բոլոր պատվաստման ջանքերը, որոնք կատարվել են զարգացած երկրներում՝ ամբողջ բնակչությանը մեկ, երկու կամ երեք անգամ պատվաստելու համար, կփլվեն, եւ այդ մարդիկ պաշտպանված չեն լինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի հետախուզական ծառայությունը կսկսի հետեւել կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակված անձանց
Իշխանությունները նման քայլի են դիմել՝ հիվանդության տարածման հնարավոր շղթաներն օպերատիվ կերպով ճնշելու համար...
Moderna-ի տնօրենը հայտարարել է, որ «օմիկրոնի» դեմ պատվաստանյութ մշակելու եւ մատակարարելու համար ամիսներ կպահանջվեն
Սակայն ընկերության բուստերային պատվաստանյութի ավելի մեծ չափաբաժինը կարող է շատ ավելի վաղ պատրաստ լինել․․․
Լեհաստանն ավելացրել է կարանտինային ժամկետը շենգենյան գոտու մեջ չմտնող երկրներից այցելողների համար
Բացի այդ, շենգենյան գոտու մեջ չմտնող երկրներից Լեհաստան ժամանող ճանապարհորդները պետք է մինչեւ 14 օր կարանտին անցնեն․․․
Մակրոնը վերապատվաստում է անցել
Նա քաղաքացիներին կոչ է արել պատասխանատվություն դրսեւորել եւ գրանցվել պատվաստումների համար։
Շոտլանդիայում գրանցվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքերը
Նոր շտամով վարակման բոլոր դեպքերը գրանցվել են շոտլանդական ամենամեծ քաղաքի՝ Գլազգոյի շրջակայքում...
Ճապոնիան կփակի սահմաններն օտարերկրացիների համար` COVID-19-ի օմիկրոն շտամի պատճառով
Արտակարգ միջոցը կիրառվում է մինչեւ այն պահը, երբ հնարավոր կլինի պարզել ողջ տեղեկատվությունը վիրուսի նոր տարբերակի մասին...