News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լատվիայի նախագահ Էգիլ Լեւիտսը Էստոնիայի նոր նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից առաջ COVID-19-ի էքսպրես-թեստ է հանձնել, եւ նրա մոտ հաստատվել է վարակի առկայությունը, տեղեկացնում է լատվիական ռադիոյի եւ հեռուստատեսության LSM.lv պորտալը։

«Պետության ղեկավար Էգիլ Լեւիտսը Էստոնիայի նոր նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպման նախօրեին COVID-19-ի էքսպրես-թեստ է հանձնել, եւ նրա մոտ հաստատվել է վարակի առկայությունը։ Ուստի, Կարիսին հոկտեմբերի 14-ի պաշտոնական այցի ժամանակ կհյուրընկալի սեյմի նախագահ Ինարա Մուրնիեցեն։ Լեւիտսը թեստը հանձնել է հոկտեմբերի 13-ի երեկոյան, Շվեդիայից վերադառնալուց հետո։ Այսօր նա ՊՇՌ թեստ կհանձնի, տեղեկացնում է նրա գրասենյակը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Լեւիտսն անձամբ հեռախոսով կապվել է էստոնացի պաշտոնակցի հետ, որի հետ հինգշաբթի պետք է հանդիպեր Ռիգայի ամրոցում։ Նա բացատրել է իրավիճակը եւ խնդրել հանդիպումը տեղափոխել այլ ժամանակ։ Կարիսը, որի համար այցը Լատվիա առաջին պաշտոնականն է նոր պաշտոնում, համաձայնել է հանդիպել սեյմի նախագահի հետ։

Ինչպես ավելացնում է պորտալը, նախօրեին Շվեդիայում Լեւիտսը հանդիպել էր Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների եւ հումանիտար իրավունքների ինստիտուտի ներկայացուցիչների հետ եւ քննարկել մարդու իրավունքների հարցերը։ Պաշտոնական այցելության ընթացքում նա նաեւ Մալմյոում մասնակցել էր Հոլոքոսթի հիշատակի միջազգային համաժողովին։ Ուրբաթ Լեւիտսը պետք է պաշտոնական հանդիպումներ ունենար Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի եւ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ