Ֆիլիպինները թույլատրել են առանց կարանտինի մուտքը 49 երկրներից պատվաստվածների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Համապատասխան ցանկը հրապարակվել է ուրբաթ օրը ՝ Հանրապետության նախագահին առընթեր հասարակայնության հետ կապերի գրասենյակի կայքում։
Ցուցակում են՝ Չինաստան, Նոր Զելանդիա, Լեհաստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Սիրիա եւ ԿԺԴՀ։
Ռումինիան միակ երկիրն է այն երկրների ցանկում, որտեղից մուտքը Ֆիլիպիններ արգելված է հոկտեմբերի 16-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը: