News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնումը կախված է նրա քայլերից եւ ԱՄՆ «վեցնյակի» գծով գործընկերների պատրաստակամությունից՝ ճնշում գործադրել Թեհրանի վրա։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Հռոմում Քսանյակի խմբի գագաթաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ «Քսանյակի» գագաթաժողովի ժամանակ Հռոմում հանդիպել է  «վեցնյակի» գծով գործընկերների հետ, «որպեսզի ասի, որ պետք է բանակցություններ վարել»։ Խոսելով Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման հնարավորության մասին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ Բայդենը հիշեցրել է, որ գործարքից ԱՄՆ դուրս գալու որոշումը ընդունվել է ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից՝ Դոլալդ Թրամփի գլխավորությամբ։

«Կարծում եմ, որ մենք մինչ այժմ տառապում ենք [նախկին] նախագահ Թրամփի շատ վատ որոշման պատճառով ԳՀՀԾ-ից դուրս գալու մասին։ Դա կախված կլինի նրանց [իրանցիների] գործողություններից եւ մեր բարեկամների պատրաստակամությունից, որոնք նախնական գործարքի կողմեր են, մեզ հետ միասին հանդես գալու եւ ապահովելու, որ [Իրանը] տնտեսապես կվճարի, եթե չվերադառնա»։

Վիեննայում ապրիլից վարվում են բանակցություններ Իրանի եւ միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ նրա նախնական տեսքով։ Կողմերը քննարկում են իսլամական հանրապետության հանդեպ ամերիկյան պատժամիջոցները հանելու, միջուկային ոլորտում նրա ստանձնած պարտավորությունները կատարելու եւ ԳՀՀԾ ԱՄՆ-ի վերադառնալու հարցերը։ Համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները նաեւ առանձին խորհրդակցություններ են անցկացնում ամերիկյան էմիսարների հետ, առանց Իրանի մասնակցության։ Սկզբում պատվիրակությունները հույս ունեին աշխատանք նավարտել մայիսի վերջին, հետո՝ հունիսի առաջին օրերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ