News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը  հակադարձել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը իր ելույթում կրկնել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը  մնացել է անցյալում և Ադրբեջանում ներկայումս  երկու շրջան կա` Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի»:

Ի պատասխան այդ հայտարարությանը` Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չի կարող լուծվել ուժի միջոցով և  հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ ճանապարհով ՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի շրջանակներում։

«Վերահաստատում եմ, որ Հայաստանը հավատարիմ եղել է, մնում է և կլինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր կետերի կատարմանը: Ընդ որում, ես ուզում եմ վերընթերցել կամ վերաշարադրել շատ կարևոր նրբություն` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժով։ Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ ճանապարհով ՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի շրջանակներում։ Եվ այս իմաստով տարածաշրջանում խաղաղ զարգացման փուլ դուրս գալու, իրավիճակը լիցքաթափելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և հրաժարվի ագրեսիվ հռետորաբանության և թշնամական գործողությունների քաղաքականությունից»,- եզրափակել է Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ