News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաակաշվիլին առաջարկում է իր ազատ արձակման համար նախաձեռնող խումբ ստեղծել, գրում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։

Սաակաշվիլին պատիժ է կրում երկու քրեական գործով։ Ներկայումս նախկին նախագահը գտնվում է Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Գորի քաղաքի զինհոսպիտալում։ Նրան այնտեղ են տեղափոխել Թբիլիսիի բանտային հիվանդանոցից 50 օր հացադուլից հետո։ Սաակաշվիլիի ձերբակալությունից հետո Վրաստանում գրեթե ամեն օր ընդդիմության բողոքի ցույցեր են անցկացվում՝ նրան ազատ արձակելու պահանջով։

«Անվտանգության ծառայության տարածած սպեկուլյացիաները ցրելու, ինչպես նաեւ մանեւրելու համար ավելի շատ հնարավորություններ թողնելու համար․․․կարծում եմ, որ նախաձեռնող խումբը պետք է աշխատի իմ ազատ արձակման վրա»,-ասել է Սաակաշվիլին Վրաստանի ժողովրդին ուղղված իր ուղերձում։

Միաժամանակ, ինչպես նշել է նախկին նախագահը, գործող իշխանությունների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը զանգվածային խաղաղ հանրահավաքներն են։ Նրանց, ովքեր չեն կարողանա ուղղակիորեն մասնակցել հանրահավաքներին, Սաակաշվիլին կոչ է արել ցուցարարներին օգնել սնունդով։      

Նրա խոսքով՝ իր ձերբակալությամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին փորձում է խոչընդոտել կոալիցիոն կառավարության ձեւավորումը։ 

«Հիշեցնեմ, որ ես ինձ չեմ տեսնում ապագա կառավարության ոչ մի կոնֆիգուրացիայի մեջ»,-հավելել է Սաակաշվիլին։

Միաժամանակ, նախկին նախագահը վստահ է, որ դատարանում արդարության հասնելու շանսեր չունի։ Նա ընդգծել է, որ չի վախենում «բաց ու հրապարակային ներկայանալ արդար դատավարության առջեւ, պաշտպանել իր ճշմարտությունը վրաց ժողովրդի առջեւ եւ հաղթել»։

Այնուամենայնիվ, նախկին նախագահը պահանջում է թույլ տալ իրեն ներկա գտնվել իր դատավարություններին, որտեղ նա «խոսելու է վրաց ժողովրդի հետ»։     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ