News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 20
USD
481.65
EUR
546.14
RUB
6.3
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանն այսօր՝  նոյեմբերի 26-ին, բանավոր ընթացակարգով շարունակում է քննել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության եւ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Նշենք՝ ըստ նախարարի որոշման, գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք եւ կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։

Ըստ դիմումը ներկայացրած պատգամավորների՝ այդ հրամանը հարկադրում է բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատգամավորներն արձանագրել էին, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը:

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմեր դատավարությանը ներգրավված են նշված օրենքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը եւ նշված հրամանն ընդունած մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարը։

Նշենք, որ այսօր գործի քննությանը ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը եւ Արեւիկ Պետրոսյանը պատրաստվում են հանդես գալ միջնորդություններով, ինչպես նաեւ կհնչեն կողմերի եզրափակիչ ելույթները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել. 3 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին...
Գերմանիայի ոստիկանությունը հետաքննում է կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայականների կեղծման հազարավոր դեպքերը
Dpa-ն հաղորդել է, որ հետաքննությունների թիվը դեկտեմբերին կտրուկ աճել է այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարել են նոր սահմանափակումների մասին․․․
ԱՀԿ. Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն աշխարհում 20%-ով աճել է
COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվն աճել է աշխարհի բոլոր տարածաշրջաններում, բացի Աֆրիկայից․․․
Բիլ Գեյթսը նախազգուշացրել է Covid-19-ից շատ ավելի լուրջ համավարակների մասին
Բարերարն ասել է, որ թեեւ կորոնավիրուսի «օմիկրոն» եւ «դելտա» տարբերակները երբեւէ գոյություն ունեցած վիրուսներից ամենատարածվողներն են եղել․․․
Շարունակում ենք լուրջ չվերաբերվել կորոնավիրուսին, շատ ցավալի է, մարդիկ ուղղակի մահանում են․ Ռուստամ Բադասյան
Ինձ համար տրամաբանական են բոլոր այն հակահամաճարակային միջոցառումները…
Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել. 6 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1055 քաղաքացու հետազոտություն, որից 80-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան...
Ամենաշատ