News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 28
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Սինգապուրի իշխանությունները մտադիր են խստացնել երկիր մուտքի կանոնները՝ կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամի հետ կապված։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսին հայտարարել է առողջապահության նախարար Հե Յե Կունը։

«Դեկտեմբերի 3-ից Սինգապուր ժամանող բոլոր ուղեւորները, որոնք ճանապարհորդում են տարանցիկ ճանապարհով, պետք է ՊՇՌ թեստերի բացասական արդյունք ունենան»,- ասել է գերատեսչության ղեկավարը։ Ներկայումս մայրցամաքային Չինաստանի, Հոնկոնգի, Մակաոյի եւ Թայվանի բնակիչները հետազոտության արդյունքները կարող են ցույց չտալ, սակայն Սինգապուր մտնելուց անմիջապես հետո պետք է թեստ հանձնեն։ «Բացի այդ, կարանտինային ճանապարհորդության մեխանիզմների շրջանակում ժամանողները ստիպված կլինեն լրացուցիչ հակագենի արագ թեստ հանձնել մասնագիտացված կենտրոններում՝ քաղաք-պետությունում գտնվելու երրորդ եւ յոթերորդ օրերին»,- ասել է Հե Յե Կունը:

Նրա խոսքով՝ «այդ միջոցներն ուժի մեջ կլինեն չորս շաբաթ, որից հետո որոշում կկայացվի՝ կախված իրավիճակի զարգացումից»։ Գերատեսչության ղեկավարը նաեւ պարզաբանել է, որ «մինչ օրս Սինգապուրի տարածքում օմիկրոն շտամով վարակման դեպք չի գրանցվել:

Ավելի վաղ իշխանություններն անորոշ ժամանակով հետաձգել էին Կատարի, ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի հետ այսպես կոչված միջանցքների բացումը պատվաստված ճանապարհորդների համար` Հարավային Աֆրիկային` որպես հիմնական տրանսպորտային հանգույցի մոտ լինելու պատճառով:

Ներկայումս նմանատիպ մեխանիզմներ են ներդրվել 18 պետությունների, այդ թվում՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ մի շարք երկրների, Կորեայի Հանրապետության, ԱՄՆ-ի հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՀԿ ղեկավարը Չինաստանին կոչ է անում լրացուցիչ տվյալներ տրամադրել COVID-19-ի ծագման մասին
Մենք պնդում ենք, որ Չինաստանը տրամադրի լիարժեք մուտք, և մենք խնդրում ենք երկրներին բարձրացնել այդ հարցը․․․
Ճապոնիայի թագաժառանգի որդին հիվանդացել է քովիդով
17-ամյա արքայազն Հիսահիտոն վարակվել է կորոնավիրուսով...
ԱՄՆ-ում համավարակի ժամանակ գործազրկության պատճառով կեղծ վճարումները կարող են հասնել 135 մլրդ դոլարի
«GAO-ն կարծում է, որ COVID-19 համավարակի ընթացքում գործազրկության ապահովագրության ծրագրերով ․․․
Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել. Սպիտակ Տուն
Այն բանից հետո, երբ առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար, նախագահ Բայդենն այս գիշեր...
ԱՄՆ առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել
Այս գիշեր առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար։ Ներկայումս նա ունի միայն մեղմ արտահյտված...
Ադրբեջանում շարունակում են մահանալ կորոնավիրուսից
Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 111 դեպք...
Ամենաշատ