News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի քաղաքային դատարանում սկսվել է, այսպես կոչված, պիջակի գործով դատավարությունը, որի շրջանակներում մեղադրյալը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է, հայտնում է «Sputnik Գրուզիա»-յի թղթակիցը։

Նախկին նախագահն արդեն նիստերի դահլիճում է։ Սաակաշվիլիի մի քանի հարյուր համախոհներ հավաքվել են դատարանի շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել նրան։ Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը։

Դատարանը ներկայումս քննարկում է տեխնիկական հարցերը։ Սպասվում է, որ նախկին նախագահը ելույթ կունենա։

Սաակաշվիլին մեղադրվում է իր նախագահության օրոք բյուջետային միջոցներից 8.8 մլն լարիի շքեղության ապրանքների վրա ոչ պատշաճ ծախսելու մեջ։ Ցուցակում, թե ինչի վրա են ծախսվել բյուջետային միջոցները, ներառված են Լոնդոնում 49.5 հազար լարի արժողությամբ ձեռք բերված պիջակներն ու քաշմիրե վերարկուն, ինչպես նաեւ` այլ թանկարժեք հագուստ, թանկարժեք հյուրանոցային համարների, սպա-սրահների հաշիվներ եւ այլն։

Վրաստանի երրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի յուրացումների մեջ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ պաշտոնական դիրքի օգտագործմամբ (հոդված 182)։

Եթե ​​նրա մեղքը հաստատվի, ապա նախկին նախագահին մինչեւ 11 տարվա ազատազրկում է սպառնում։

Սա Սաակաշվիլիի առաջին մեղադրանքը չէ, նա արդեն պատասխանատվության է ենթարկվել երկու քրեական գործով ՝ 2007 թվականի նոյեմբերի 7-ի ցույցը ցրելու եւ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու վերաբերյալ։

Զբոսանավ, Porsche եւ ուղղաթիռ. ինչի՞  համար են դատում Սաակաշվիլիին

Սաակաշվիլիի դեմ մեղադրանքը վերաբերում է 2009-ից 2012 թվականների ընթացքում բյուջեից ծախսված միջոցների` նախկինում գաղտնիացված մասերին:

Սաակաշվիլիին, ով լքել էր Վրաստանը 2013 թվականին երկրի նոր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունից անմիջապես հետո, հեռակա էր մեղադրանք առաջադրվել։ Գործով ներգրավված է նաեւ պետական ​​անվտանգության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիան։
Այդ ժամանակ Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որում ներկայացված են Սահակաշվիլիի անձնական ծախսերը, ավելին, կցված են համապատասխան կտրոնները:

Գործի նյութերից հետեւում է, որ 2009 թվականի ապրիլին Սաակաշվիլին որոշել էր գաղտնի ծախսել միջոցներն անձնական նպատակներով։ Մինչ այդ նախագահի ծախսերը եղել են հանրային եւ ֆինանսավորվել են նախագահի աշխատակազմի եւ պետական ​​աջակցության գործակալության միջոցներից։ Հանցագործության պլանի իրականացումը վստահվել է պետական ​​անվտանգության հատուկ ծառայության ղեկավար Թեյմուրազ Ջանաշիային, նշում են քննիչները։

Ակնառության համար դատախազությունը Սաակաշվիլիի ծախսերի մի մասն ավելի մանրամասն է ներկայացրել.

Միխեիլ Սահակաշվիլիի կողմից աշխատանքի ընդունված իսպանացի խոհարար Սերխիո Կալդերոն Լատասի աշխատանքի վարձատրություն, բնակելի տարածքի վարձակալություն եւ վերադարձ Իսպանիա եւ նրա թարգմանչի վարձատրություն՝ 191.643 լարի (մոտ 110.000 դոլար),

Միխեիլ Սահակաշվիլիի ոճաբան Ալի Քամալի հյուրանոցային ծառայությունները եւ տոմսերը՝ 75 հազար 181 լարի (մոտ 43.4 հազար դոլար),

Հյուրանոցային սպասարկում Ավստրիայի Ինսբրուք քաղաքի առողջապահական կենտրոնում եւ նիհարեցման պրոցեդուրաներ Գիգի Ուգուլավայի համար (Թբիլիսիի նախկին քաղաքապետ)՝ 26 հազար 388 լարի (մոտ 15.3 հազար դոլար),

Հյուրանոցային սպասարկում Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Բաթումում Մարիամ Սաջայայի (պատգամավոր) համար՝ 6 հազար 342 լարի (մոտ 3.6 հազար դոլար),

Հյուրանոցային սպասարկում Արաբական Միացյալ Էմիրություններում Ալանա Գագլոեւայի կողմից (նախագահի աշխատակազմի նախկին աշխատակից)՝ 6 հազար 401 լարի (մոտ 3.7 դոլար),

Վերա Կոբալիայի (էկոնոմիկայի նախկին նախարար) եւ նրա քրոջ՝ Նինա Կոբալիայի ծնողների համար տոմսերի գնում՝ 38 հազար 247 լարի (մոտ 22.1 հազար դոլար),

Միխեիլ Սաակաշվիլիի համար ինքնաթիռի վարձույթ՝ 503 հազար 383 լարի (մոտ 290 հազար դոլար),

Ավստրիայում Porsche, Mercedes եւ Audi ավտոմեքենաների վարձույթ Միխեիլ Սաակաշվիլիի եւ Գիգի Ուգուլավայի համար՝ 58.876 լարի (մոտ 34.000 դոլար),

Լիմուզինի եւ մինիվենի վարձույթ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից Վերոնա այցի ժամանակ՝ 45.214 լարի (մոտ 26.100 դոլար),

Ուղղաթիռների վարձույթ Պերուում՝ 33.204 լարի (մոտ 19.1 հազար դոլար),

Զբոսանավերի վարձույթ Պիզայում՝ 25 հազար 237 լարի (մոտ 14.5 հազար դոլար),

Միխեիլ Սաակաշվիլիի կողմից Լոնդոնում յոթ պիջակի եւ քաշմիրե սպորտային վերարկուի գնում՝ 49 հազար 499 լարի (մոտ 28.6 հազար դոլար),

Ձեռագործ երկու կոստյումների գնում՝ 7 հազար 994.84 լարի (մոտ 4.6 հազար դոլար),

Տասը ժամացույցի գնում Վրաստանում եւ Անգլիայում՝ 53.283 լարի (մոտ 30.700 դոլար),

Մերեդիտ Օստրոմի նկարի ձեռքբերում Լոնդոնում՝ 15 989 լարի (մոտ 9.2 հազար դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սաակաշվիլին հայտարարել է բանտում երկիրը ճգնաժամից դուրս բերելու ծրագրի մշակման մասին
«Ես գիտեմ, թե ինչպես է դա արվում՝ ի տարբերություն այս իշխանությունների...
ԶԼՄ-ներ. Սաակաշվիլուն հոսպիտալից բանտ են վերադարձրել
Հատուկ պատժիչ ծառայությունը Վրաստանի նախկին նախագահին հոսպիտալից վերադարձրել է բանտ...
Սաակաշվիլին չի մասնակցի դատավարությանը Թբիլիսիի դատարանում
«Նրա առողջական վիճակը թույլ չի տալիս նրան ներկա գտնվել դատավարությանը եւ դիմել հանրությանը...
Սաակաշվիլին դադարեցնում է բուժումը եւ պահանջում է վերսկսել այցելությունները
Նախագահի խոսքով` իրեն զրկել են հեռուստացույցից եւ թույլ չեն տվել այցելուներին տեսնել իրեն...
Սաակաշվիլի. վերջին 400 տարում Վրաստանի առաջին ղեկավարն եմ, որը բանտում է հայտնվել
Նախկին նախագահը կոչ է արել իր կողմնակիցներին «միասնաբար վերջ տալ այդ ամենին»․․․
Սաակաշվիլին` դատարանում. Ես այստեղ չեմ` նախօրոք գրված կատակերգության մաս դառնալու համար
«Մենք հոգ ենք տանում ձեր առողջության մասին...