News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 29
USD
390.88
EUR
411.99
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Մինչ այժմ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամ է հայտնաբերվել 38 երկրներում։ Այս մասին ուրբաթ Ժնեւում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Մարիա վան Կերխովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Մեզ հաղորդել են [«օմիկրոն» տարբերակի մասին] 38 երկրներից», - ասել է նա՝ պարզաբանելով, որ խոսքը պետությունների մասին է, որոնք տեղակայված են ԱՀԿ-ի «բոլոր վեց տարածաշրջաններում»:

Նրա խոսքով՝ Հարավային Աֆրիկայից ստացված տեղեկատվության համաձայն՝ այնտեղ վարակվածների թիվն աճում է։ «Ենթադրություն կա, որ «օմիկրոն» շտամն ավելի վարակիչ է»,- ասել է փորձագետը։ «Սակայն մենք պետք է հասկանանք, թե արդյոք այն ավելի թե պակաս վարակիչ է «դելտա» տարբերակի համեմատ, որը դեռ գերիշխում է աշխարհում»:

Ըստ Կերխովի՝ տեղեկություն է ստացվել, որ «օմիկրոն» տարբերակով վարակվելը տարբեր ծանրության հիվանդություններ կարող է առաջացնել՝ «թեթեւներից մինչեւ ծանրերը»։ Բացի այդ, ՀԱՀ-ից ստացված տվյալների համաձայն, այս երկրում աճում է կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալացումների թիվը։ ԱՀԿ-ն ցանկանում է պարզել՝ արդյո՞ք դա պայմանավորված է «բնակչության մեջ տարածվող վարակներով», թե՞ հոսպիտալացում պահանջող ծանր հիվանդությունը «օմիկրոն» տարբերակն է առաջացնում: Պարզելու համար «որոշակի ժամանակ կպահանջվի»։  

Փորձագետը պարզաբանել է, որ դեռ պարզ չէ, թե COVID-19-ի դեմ ներկայումս առկա պատվաստանյութերն ինչպես են ազդում այս շտամի վրա։ «Սա մեծ հարց է մեզ համար։ Պատվաստանյութերի ազդեցությունը հասկանալու համար ժամանակ կպահանջվի», - ընդգծել է Կերխովը:

Ինչպես պարզաբանել է ԱՀԿ Արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, դեռեւս չկան որեւէ տվյալներ, որ «օմիկրոն»-ի դեմ պայքարի համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը փոխելու կարիք կլինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՀԿ ղեկավարը Չինաստանին կոչ է անում լրացուցիչ տվյալներ տրամադրել COVID-19-ի ծագման մասին
Մենք պնդում ենք, որ Չինաստանը տրամադրի լիարժեք մուտք, և մենք խնդրում ենք երկրներին բարձրացնել այդ հարցը․․․
Ճապոնիայի թագաժառանգի որդին հիվանդացել է քովիդով
17-ամյա արքայազն Հիսահիտոն վարակվել է կորոնավիրուսով...
ԱՄՆ-ում համավարակի ժամանակ գործազրկության պատճառով կեղծ վճարումները կարող են հասնել 135 մլրդ դոլարի
«GAO-ն կարծում է, որ COVID-19 համավարակի ընթացքում գործազրկության ապահովագրության ծրագրերով ․․․
Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել. Սպիտակ Տուն
Այն բանից հետո, երբ առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար, նախագահ Բայդենն այս գիշեր...
ԱՄՆ առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել
Այս գիշեր առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար։ Ներկայումս նա ունի միայն մեղմ արտահյտված...
Ադրբեջանում շարունակում են մահանալ կորոնավիրուսից
Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 111 դեպք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ