News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 32 136-ով, ինչը նվազագույնն է հոկտեմբերի 14-ից հետո, վկայում են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի երկուշաբթի օրը հրապարակած տվյալները։

Հարաբերական առումով հիվանդացածների թվի աճը կազմել է 0,33%։ Ընդհանուր առմամբ, ըստ շտաբի տվյալների, համավարակի սկզբից երկրում վարակվել է 9 833 749 մարդ։

Այսպես կոչված՝ ակտիվ դեպքերի, այսինքն այս պահին բուժման մեջ գտնվող պացիենտների թիվը, ըստ շտաբի տվյալների, փոքր-ինչ աճել է եւ կազմել 1 020 811։

Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել է 28 070-ով։ Ընդհանուր առմամբ՝ արդեն ապաքինվել է 8 530 476 մարդ։

Դուրս գրված պացիենտների մասնաբաժինը, ըստ շտաբի, կազմում է վարակվածների ընդհանուր թվի 86,7%-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսից մահերի թիվը մեկ օրում ավելացել է 1184-ով՝ նախորդ օրվա 1206-ի դիմաց՝ հասնելով 282462-ի։ Բացարձակ թվով աճը ամենացածրն է դարձել նոյեմբերի 7-ից հետո, երբ երկրում գրանցվել էր նոր հիվանդության պատճառով մահվան 1179 դեպք։

Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի է որոշել միայն համաճարակի ավարտից հետո) կազմում է 2,87%, վկայում են շտաբի տվյալները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնացի գիտնականները կորոնավիրուսով վարակման դեպքում լուսավորվող դիմակ են ստեղծել
«Սա հարմար եւ էժան միջոց է, որը կանխում է COVID-19 վիրուսի մուտքը մարդու օրգանիզմ...
Ավստրիայի իշխանությունները մինչեւ 1500 եվրոյի վիճակախաղ կանցկացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար
աուչերները հնարավոր կլինի մարել մանրածախ խանութներում, հասարակական սննդի, մշակութային եւ սպորտային հաստատություններում, ինչպես նաեւ Ավստրիայի հյուրանոցներում․․․
Moderna-ն Աֆրիկայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության ձեռնարկություն կբացի
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա մենք կարող ենք պատվաստանյութերի արտադրությունը մայրցամաքում արդեն հաջորդ տարի սկսել․․․
Սաջիդ Ջավիդ. Բրիտանիան պետք է սովորի ապրել COVID-19-ի պայմաններում
«Մենք պետք է սովորենք ապրել վիրուսի պայմաններում․․․
Կառավարությունը լավ չի պատկերացնում իր անելիքը․ Էլինար Վարդանյան
«Մենք ժամանակ քիչ ունենք»․․․
ՌԴ եւ ԻԻՀ ԱԳՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Անդրկովկասը, Կասպից ծովը, Աֆղանստանը, Սիրիան
Երկու կողմերն էլ հաստատել են Վիեննայում բանակցությունները շարունակելու իրենց տրամադրվածությունը՝ «միջուկային գործարքը» իր սկզբնական կազմաձեւով վերականգնելու համար․․․
Ֆոտոռեպորտաժներ