News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օդերեւութաբանները Հարավային Ֆլորիդայի բնակիչներին նախազգուշացրել են իգուանների մոտալուտ անձրեւի մասին, որը կապված է ջերմաստիճանի 4-10 աստիճան անկման հետ, հայտնում է Newsweek-ը։

Եղանակի տեսության հաղորդավար Վիվիան Գոնսալեսը բացատրել է, որ այս երեւույթը պայմանավորված է նրանով, որ իգուանները սառնաարյուն կենդանիներ են, եւ երբ դրսում ջերմաստիճանը զգալիորեն իջնում է, նրանց օրգանիզմում բոլոր գործընթացները դանդաղում են։ Ձմռանը մողեսները հաճախ քնում են ծառերի ճյուղերի վրա, եւ, հետեւաբար, երբ սառչում են, կարող են ընկնել: «Դանդաղում կամ անշարժանում են ջերմաստիճանի անկման դեպքում եւ կարող են ընկնել ծառերից, բայց նրանք մեռած չեն: Մի մոտեցեք: Հենց արեւը դուրս գա, նրանք կսկսեն շարժվել»,- զգուշացրել է նա։

Փոթորիկների հարցերով մասնագետ Էրիկ Բլեյքը նշել է, որ իգուանների ընկնելու սեզոնին կարեւոր է զգույշ լինել ծառերի կողքով անցնելիս, քանի որ մեծ է հավանականությունը, որ քնկոտ մողեսը կարող է իր համար քայլող ամերիկացու հենց գլխին վայրէջք կատարել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ