News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի հնարավորություն է ընձեռված ստանալու անվճար պատվաստում:

ՔԿ ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործընթացը կազմակերպվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Քրեակատարողական ծառայության միջոցով հետևյալ ձևաչափով.

Պատվաստումներն իրականացվում են՝ ըստ ազատազրկված անձանց ցանկության, ինչից ելնելով էլ ՊՈԱԿ-ի անձնակազմի և/կամ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից կատարվում է ցուցակագրում:

Ազատազրկված անձանց պատվաստման գործընթացը կատարվում է քրեակատարողական հիմնարկին տարածքային առումով մոտ գտնվող՝ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող պոլիկլինիկաների կողմից, որտեղ արդեն իսկ կցագրված են ազատազրկված անձինք:

Ըստ դիմելիության՝ ՊՈԱԿ-ը միջնորդում է համապատասխան պոլիկլինիկային՝ քրեակատարողական հիմնարկի տարածքում ցուցակագրված ազատազրկված անձանց պատվաստումային գործընթացը քրեակատարողական հիմնարկում իրականացնելու համար՝ այդպիսով առավել արագ կազմակերպելով գործընթացը:

Հատկանշական է, որ, ինչպես մեր մյուս քաղաքացիների, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց համար հասանելի են ՀՀ տարածքում  առկա բոլոր պատվաստանյութերը՝ ըստ ազատազրկվածների ցանկության: Առ այսօր քրեակատարողական հիմնարկներում  պատվաստվել է թվով 732 ազատազրկված անձ:

Չպատվաստված և ազատությունից զրկված անձանց մասով, որոնք ցանկանում են տեսակցությունն ունենալ ՊՇՌ հետազոտության հենքով, գործընթացը կազմակերպվում է հետևյալ կերպ.

ՊՇՌ թեստավորման ցանկություն հայտնած ազատազրկված անձանց շրջանում ևս իրականացվում է ցուցակագրում: Ցուցակագրման հիմքով ազատությունից զրկված անձի կողմից նախընտրած կամ ՊՈԱԿ-ի միջնորդությամբ տվյալ քրեակատարողական հիմնարկին տարածքային առումով մոտ գտնվող ախտորոշիչ կենտրոնի կողմից ազատազրկված անձի COVID ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի սահմաններում՝ ազատազրկված անձի կամ նրանց հարազատների ֆինանսական միջոցների հաշվին (ընդհանուր կարգով): ՊՈԱԿ-ի ուղեգրմամբ անվճար COVID ՊՇՌ հետազոտություն իրականացվում է բացառապես բժշկական ցուցման առկայության դեպքում:

Նշված ձևաչափով գործընթացը կազմակերպելու համար ՊՈԱԿ-ի և Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին տրվել է համապատասխան հանձնարարական: Ընդ որում, այս ձևաչափով արդեն իսկ մի շարք ազատությունից զրկված անձինք պատվաստվել և թեստավորվել են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ