News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


ԱԺ-ում այսօր՝ փետրվարի 9-ին, հարցուպատասխանի ժամին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց պատճառները, թե ինչու է հանրապետությունում սուր շնչառական վարակների տարածման պայմաններում քաղաքացիներին անաշխատունակության թերթիկ տրամադրվում ոչ թե 14, այլ՝ 7-օրյա ժամկետով։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց Ավանեսյանին. ««Տարբեր գնահատումներով 8–9 հազարից ավելի մահ է գրանցվել կորոնավիրուսի հետևանքով, այս ընթացքում կառավարությունը, առողջապահության նախարարությունը  ջանք գործադրե՞լ է՝ հետազոտություն անել, թե դիմակակրությունը քանի՞ կյանք փրկեց»:

Պատգամավորը հարցրեց, թե Հայաստանում պատվաստանյութերը հետազոտության ենթարկվե՞լ են և ինչո՞ւ մեկուսանալու համար նախատեսված երկու շաբաթը դարձավ մեկ շաբաթ։

Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ ոչ միայն Հայաստանում է իրականացվում փորձի ամփոփումներ, այլ նաև ամբողջ աշխարհում: Նա մեջբերեց մի շարք հոդվածներ, որոնք պնդում են, որ դիմակները կանխարգելիչ միջոցառում են և կրում են կարևոր դերակատարում վարակի տարածելության հարցում։

«Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի իր քաղաքականության հարցում եղել է շատ ճկուն, հիմնվել է այդ ժամանակ առկա բոլոր ապացուցողական հիմքեր ունեցող նյութերի վրա, շատ հավասարակշռված մոտեցում է ունեցել»,–ասաց նա։

Նա նշեց, որ բոլոր պատվաստանյութերը անցել են երեք աստիճանի փորձաքննություն, և Հայաստանում բոլոր պատվաստանյութերը համապատասխանում են այս չափանիշներին։

Անաշխատունակության թերթիկի հետ կապված նախարարը նշեց, որ պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով յոթ օր հետո այլևս վտանգ չեն  ներկայացնում։ «Այս պահին բոլոր ապացուցողական հիմքերը հիշում են, որ պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով այլևս վտանգ չեն ներկայացնում յոթ օր հետո։ Սա ուղղված է քաղաքացիներին անհարկի ինքնամեկուսացման չենթարկելուն և այլոց վարակվելու ռիսկից պաշտանվելուն»,–ասաց նա։

Գեղամ Նազարյանը նաև հարց բարձրաացրեց, թե ինչ իմաստ ուներ Մարզահամերգային համալիրում 2020 թվականի մարտին իրար կողք դրված մահճակալները և լուսանկարի ակտիվ տարածումը: Նախարարը չհասցրեց այդ հարցին անդրադառնալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ