News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ Դաշնային խորհուրդը միաձայն վավերացրել է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագրերը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ 

Նախատեսվում է, որ պայմանագրերը կկնքվեն 10 տարի ժամկետով՝ հինգ տարի ժամկետով ավտոմատ երկարացման հնարավորությամբ։ 

Հանրապետությունների սահմանների պաշտպանությունը, համաձայն պայմանավորվածությունների, կիրականացվի կողմերի համատեղ ջանքերով՝ ելնելով սեփական անվտանգության, ինչպես նաեւ խաղաղության եւ կայունության շահերից։     

Նշվում է, որ պայմանագրերը նախատեսում են, որ կողմերը հաստատում են եւ հարգում միմյանց սահմանների ամբողջականությունն ու անքակտելիությունը։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունն արդյունավետ միջոցներ կձեռնարկի ԼԺՀ-ի ֆինանսական եւ բանկային համակարգի պահպանման եւ գործունեության համար:

Համաձայնագրերը նախատեսում են, որ Ռուսաստանի Դաշնությունը եւ հանրապետությունները սերտորեն կհամագործակցեն միմյանց ինքնիշխանության եւ անվտանգության պաշտպանության հարցերում։

Նշվում է նաեւ, որ Ռուսաստանի Դաշնությունը եւ հանրապետությունները համատեղ կձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները՝ վերացնելու խաղաղությանը սպառնացող վտանգը եւ հակազդելու իրենց դեմ ագրեսիայի գործողություններին։ Բացի այդ, պայմանագրերով կողմերին իրավունք է տրվում օգտվել իրենց տարածքում ռազմական ենթակառուցվածքներից եւ ռազմաբազաներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ