News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպան ճանաչում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, սակայն երեկ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Այս մասին փետրվարի 22-ին Երեւանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Ռումինիայի ներկայացուցիչ Դաչիան Չոլոշը։

«Այո, մենք ճանաչում ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Այնուամենայնիվ, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Երեեկ նախագահ Պուտինը խոսեց Ռուսական կայսրության մասին, նախկին խորհրդային հանրապետությունների տարածքում Ռուսական կայսրության իրավունքների մասին։ Դա խելագարություն է, եւ ես կարծում եմ, որ կարեւոր է դա ընդգծել»,- ասել է Չոլոշը։  

Պատգամավորը նշել է, որ այս փուլում պետք է հասկանալ՝ ի վիճակի է արդյոք ԵՄ-ն պաշտպանել իր արժեքները։ Դա, նրա խոսքով, վերաբերում է ոչ միայն ԵՄ անդամ երկրներին, այլեւ գործընկեր երկրներին։

Այս թեման, ինչպես կարծում է խորհրդարանականը, պետք է քննարկվի։

«Մենք պետք է խոսենք այդ մասին, այդ թվում՝ մեր հայտարարությունների շրջանակներից դուրս։ Կարո՞ղ ենք մեր գործընկերներին հատուկ աջակցություն տրամադրել: Տվյալ դեպքում նկատի ունեմ Ուկրաինային։ Կարո՞ղ ենք օգնել երկրներին ապահովել իրենց ինքնորոշումը»,-ասել է նա։

Նա նաեւ անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թեմային, ինչպես նաեւ այլ մեխանիզմներ քննարկելու անհրաժեշտությանը։ Դրանց միջոցով, ըստ Ռումինիայի ներկայացուցչի, Եվրոպան պետք է արձագանքի Կրեմլի երեկվա որոշմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ