News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը փետրվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսում անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից վեր հանված մի շարք խնդիրների։

Նա նշեց մարդու իրավունքների ոտնահարումը համավարակի եւ 44-օրյա պատերազմի հետ կապված արտակարգ դրության պայմաններում։ 

Օմբուդսմենի խոսքով՝ ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ բացահայտվել են մի շարք արգելքներ, որոնք գործնականում հնարավոր չեն եղել իրականացնել։ «Ստացվել է իրավական նիհիլիզմ։ Օրենքն ընդունվել է, բայց չի իրականացվել»,- ասաց Թաթոյանը։ 

Համավարակի ժամանակ պահանջների հետ կապված նմանատիպ իրավիճակ է՝ մեկուսացում, ինքնամեկուսացում, դիմակային ռեժիմ։

«Մարդկանց սկսեցին բերման ենթարկել։ Բայց խնդիրը կանխարգելումն է։ Սա օրինակ է, թե ինչպես կարելի է քաղաքացիներին զոհ դարձնել սխալ մոտեցման հետեւանքով»,- նկատեց օմբուդսմենը՝ հերթական զոհը համարելով ոստիկանությանը, որը ստիպված էր բերման ենթարկել քաղաքացիներին։

Կանանց եւ երեխաների իրավունքների հետ կապված խնդիրներ կան փակ հաստատություններում։ ՄԻՊ գրասենյակը բանակին առնչվող մեկ տասնյակից ավելի առաջարկներ է ներկայացրել։

Օմբուդսմենն ընդգծեց, որ քրեակատարողական համակարգը շարունակում է պատժիչ մնալ, եւ այստեղ նոր մեթոդներ են անհրաժեշտ։ Նա հիշեցրեց, որ միայն վերջերս ՔԿՀ-ներում երեք բանտարկյալ է մահացել, անցյալ տարի՝ 11։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ