News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 10-ին Հայաստանյան Առաքելական եկեղեցին  տոնախմբելու է Ծաղկազարդի՝ Փրկչի Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը։ Վաղ առավոտյան բոլոր եկեղեցիներում կատարվելու է Անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության արարողություն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ֆեյսբուքյան էջից։

«Անդաստանի արարողության խորհուրդը աշխարհի չորս կողմերի օրհնությունն է: Հնում անդաստանի արարողությունը կատարվել է եկեղեցուց դուրս` արտերի եւ այգիներ մեջ: Եկեղեցական տոնացույցի համաձայն` «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով` աշխարհի չորս կողմերն օրհնել:

Արարողության ժամանակ հոգեւոր դասը խաչով, խաչվառով, մոմերով, քշոցներով եւ Ավետարանով, երգելով նախ օրհնում է արեւելքը եւ Հայոց Հայրապետությունը` ս. Խաչի եւ Ավետարանի նշանով, օրվա շնորհով եւ հանուն Սուրբ Երրորդության: Այնուհետեւ օրհնվում է արեւմտյան կողմը աշխարհի եւ պահպանության խնդրանք է երգվում քրիստոնյա թագավորությունների եւ ազգերի համար:

Դեմքով դեպի հարավ կանգնելով` օրհնում են հարավային կողմը, երկրները, անդաստանները եւ տարվա պտղաբերությունը: Դեպի հյուսիս դառնալով` օրհվում են աշխարհի հյուսիսային կողմն ու այնտեղ գտնվող վանքերը, մենաստանները, քաղաքներն ու գյուղերը եւ նրանց բնակիչները:

Անդաստանի արարողությունը տոնացույցի համաձայն, տարվա ընթացքում կատարվում է հետեւյալ տոներին. Զատկին, Երեւման ս. Խաչին, Համբարձումին, Երկրորդ Ծաղկազարդին, Խաչվերացին, Կաթողիկե ս. Էջմիածնի տոնին, Պայծառակերպության` Վարդավառին, Աստվածածնի Վերափոխմանը, Ծաղկազարդին` առավոտյան եւ երեկոյան, Նոր Կիրակիին, Կարմիր Կիրակիին, Տյառնընդառաջին` երեկոյան, իսկ Աշխարհամատրան կամ Կանաչ Կիրակիին եւ Հինունքին` առավոտյան»։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ