News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ԵԽԽՎ նստաշրջանին Գեւորգյանի մասնակցության թույլտվության մասին եւս մեկ միջնորդություն է ներկայացրել։

Փաստաբանի խոսքով՝ ապրիլի 25-28-ը Ստրասբուրգում կկայանա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, եւ որպես պատգամավոր Արմեն Գեւորգյանի անմիջական պարտականությունն է մասնակցել այդ աշխատանքներին։

Հիշեցնենք, որ նախորդ նման բոլոր միջնորդությունները դատարանը մերժել է։

Արմեն Գեւորգյանը մտադիր է հայտարարություններով հանդես գալ եւ բարձրացնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը, ասաց Սահակյանը։

Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ Արմեն Գեւորգյանը մինչ որպես որեւէ խմբի անդամ չէ եւ չի կարող արդյունավետ պաշտպանել Հայաստանի շահերն այն պատճառով, որ դատարանը թույլ չի տալիս նրան մասնակցել ԵԽԽՎ նիստերին։ Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ Գեւորգյանը մտադիր է զեկույցի նախագիծ ներկայացնել հակամարտություններում կրոնական գործոնի եւ Եվրոպայի համար դրա հետեւանքների մասին։ Խոսքը 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում եւ պատերազմից հետո հայերի դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների քարոզչության, եվրոպական երկրների համար նման  քաղաքականության սպառնալիքի մասին է։

Փաստաբանը միջնորդեց թույլատրել Գեւորգյանին ապրիլի 23-ից 29-ը մեկնել արտերկիր։ Նա նաեւ դատարանին հանձնեց Ազգային ժողովի գործուղման փաստաթղթերը։ Սահակյանը նաեւ նշեց, որ ԵԽԽՎ նախագահը միջնորդություն է ուղարկել ԵԽԽՎ պատգամավոր Արմեն Գեւորգյանի անձեռնմխելիությունն ապահովելու համար։ Փաստաբանն ընթերցեց համապատասխան փաստաթուղթը։

Դատարանը համարեց, որ ընթերցված նամակը որեւէ առնչություն չունի քննարկվող հարցի հետ։ Փաստաբանը մատնանշեց, որ նամակի մի զգալի մասը վերաբերում է Գեւորգյանի տեղաշարժը սահմանափակելու անթույլատրելիությանը։ Փաստաբան Օրբելյանն աջակցեց գործընկերոջը։ Մեղադրող Պետրոսյանը դեմ արտահայտվեց՝ ասելով, որ մասնակցությունը կարող է լինել հեռավար՝ միաժամանակ հիշեցնելով, որ դատարանը բազմիցս դիրքորոշում է ներկայացրել խնդրի վերաբերյալ։

Փաստաբանի փաստարկներն այն մասին, որ նախատեսված են անձնական հանդիպումներ, Արցախի չափազանց կարեւոր հարցերի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի քննարկում, ընդունվեցին։ Դատավորը համաձայնեց Արցախի խնդրի կարեւորությանը՝ թեեւ նշեց չվերադարձի ռիսկը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ