News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 60 երկրների զբոսաշրջիկները, որոնք Նոր Զելանդիայի հետ մուտքի արտոնագրի չեղարկման համաձայնագիր ունեն, այժմ կկարողանան առանց կարանտինի երկիր մուտք գործել։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է զբոսաշրջության նախարար Ստյուարտ Նեշը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նոր Զելանդիան վերաբացվում է օտարերկրյա զբոսաշրջիկների եւ գործարար ճանապարհորդների համար, քանի որ մենք այսօրվանից [երկուշաբթի] վերացնում ենք սահմանափակումներն առանց վիզայի 60  երկրների ճանապարհորդների համար»,- ասվում է երկրի կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ: Նա նշել է, որ առանց կարանտինի մուտքի նախապայման կմնա կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստումը եւ մինչեւ մեկնումը հանձնված COVID-19-ի ախտորոշման թեստի բացասական արդյունքը:

Նեշը նաեւ հայտնել է, որ մայիսի 2-ից Նոր Զելանդիայի օդանավակայաններն օրական մինչեւ 25 միջազգային չվերթ կընդունեն, ընդ որում, հիմնական ծանրաբեռնվածությունը բաժին կընկնի Վելինգթոնին, Օքլենդին եւ Քրայսթչերչին։ «Չվերթները ժամանում են Լոս Անջելեսից, Սան Ֆրանցիսկոյից, Կուալա Լումպուրից, Սինգապուրից, ինչպես նաեւ Ավստրալիայի օդանավակայաններից։ Շաբաթական մինչեւ 33 հազար զբոսաշրջիկ ենք սպասում, սակայն դեպի Նոր Զելանդիա տուրերի պահանջարկն աճում է, եւ այժմ այն ​​19 տոկոսով ավել է, քան 2019 թվականի մարտ-ապրիլին»,- ասել է նախարարը։

Նոր Զելանդիայի միջազգային սահմանները փակվել էին 2020 թվականի մարտին համավարակի պատճառով։ Ավելի ուշ երկիրը չեղարկել էր օտարերկրացիների մուտքի արգելքը, սակայն կտրուկ սահմանափակել էր երկիր ժամանողների թիվը։ Բացի այդ, այն պարտադիր երկշաբաթյա կարանտինի պահանջ էր ներդրել, որի ընթացքում բոլոր ժամանողները պետք է մնային պետական մեկուսարանների կենտրոններից մեկում: Փետրվարի 28-ից երկիրը սկսել է այցելուների համար սանիտարական սահմանափակումների փուլային վերացումը, որը նախատեսվում է ավարտել մինչեւ սեպտեմբեր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ