News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Արգենտինայի Անտարկտիկայի ինստիտուտն ուսումնասիրում է մայրցամաքի բուսական եւ կենդանական աշխարհը: Կայսերական պինգվիններին հետեւող գիտնականները մտահոգություն են հայտնել այս տեսակի ճակատագրի վերաբերյալ։

Պինգվիններն իրենց բազմացման շրջանը սկսում են չափազանց ցածր ջերմաստիճանից, երբ Անտարկտիդայում սկսում է ձմեռը: Գաղութներ հիմնելու, բներ եւ ձագեր ունենալու համար պինգվիններին ամուր սառույցի մշտական ​​առկայություն է անհրաժեշտ: Իսկ գլոբալ տաքացումը դրա հալման է հանգեցնում:

Այդպես եղավ մի քանի տարի առաջ, երբ սառցե ծածկույթի վաղաժամ կոտրվելու պատճառով թռչունների ամենամեծ գաղութներից մեկը մի քանի տարում ամբողջությամբ կորցրեց իր ձագերին։ Պինգվինները լքեցին այդ տարածքը՝ խառնվելով այլ վայրերում թռչունների հետ, եւ դրանց թիվը լրջորեն նվազեց:

«Կլիմատոլոգների կանխատեսումները վկայում են այն մասին, որ հարավային լայնության 60-ից 70 աստիճանի սահմաններում պինգվինների գաղութներն ամբողջությամբ կվերանան առաջիկա տասնամյակների ընթացքում»,- նշում են արգենտինացի փորձագետները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գորտեր ուտելու սերը էկոլոգիական աղետի կհանգեցնի
2010-ից 2019 թվականներին ԵՄ-ն ներմուծել է ավելի քան 40 հազար տոննա գորտի ոտքեր, ասվում է զեկույցում՝ վկայակոչելով Եվրոստատի տվյալները: Հիմնական ներմուծողներն են Բելգիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Իտալիան եւ Իսպանիան։ ԵՄ ներմուծման մոտ 74 տոկոսը կատարվում է Ինդոնեզիայից, 4-ը՝ Թուրքիայից եւ 0,7-ը՝ Ալբանիայից։
«Խոսրովի անտառ»-ում հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ
Բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման...
Գիտնականները բեւեռային արջեր են հայտնաբերել նրանց համար «անհնարին» վայրում
Նրանք վերլուծել են արջերի GPS օձիքի 36 տարվա տվյալները...
Անասնաբույժները կենդանասերներին կոչ են անում չգնել անգլիական բուլդոգներ
Անգլիական բուլդոգները կարող են «լուրջ առողջական խնդիրներ» ունենալ...
Շունը հիվանդանոցում չորս ամիս սպասել է մահացող տիրոջը
Շան տերը անտուն է եղել եւ հավատարիմ ընտանի կենդանու ընկերակցությամբ թափառել է փողոցներով։
Շների մոտ MS2R գենում 2 մուտացիա է հայտնաբերվել, որոնք նրանց դարձնում են ավելի բարյացակամ մարդկանց հանդեպ
Գիտնականները դեռ չեն կարողացելն պատասխանել այն հարցին, թե կոնկրետ երբ են տեղի ունեցել գենոմի փոփոխությունները․․․
Ֆոտոռեպորտաժներ