News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Առնվազն 16 սիրիական բնակավայր հայտնվել է թուրքական զորքերի եւ սիրիական զինված ընդդիմության ուժերի հրթիռակոծման գոտում Հալեպ նահանգի հյուսիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Firat գործակալությունը։

«Թուրքական հրետանին ծանր զինատեսակներից եւ ականանետերից 455 արկ է արձակել Մանբիջի եւ Աշ-Շեհբա շրջանների գյուղերի ուղղությամբ, նյութական վնաս է հասցվել խաղաղ բնակիչներին եւ անդերին»,- գործակալությունը մեջբերում է Մանբիջի պաշտպանության ռազմական խորհրդի հայտարարությունը, որը «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» արաբա-քրդական կոալիցիայի մաս է կազմում:

Դրանում նշվում է, որ «Եփրատի վահան» թուրքամետ զինված խմբավորումները հարձակվել են տեղի զինյալների դիրքերի վրա եւ երեք անգամ փորձել գրավել Մանբիջից հյուսիս գտնվող Էլ-Մոհսենլի գյուղը։ «Դիմադրության մարտիկները հետ են շպրտել հակառակորդին եւ կորուստներ պատճառել վարձկանների ստորաբաժանումներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Թուրքիան վերահսկողության տակ է գտնվում Սիրիայի տարածքի 10 տոկոսը՝ 4.4 մլն բնակչությամբ։ Երեքշաբթի Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ թուրքական բանակի նոր անդրսահմանային օպերացիան Սիրիայի հյուսիսում կսկսվի «ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում»։ Ինչպես հայտնում է Habertürk հեռուստաալիքը, սկզբնական փուլում դրա մասշտաբները կսահմանափակվեն Հալեպ նահանգի Թել-Ռիֆաաթ եւ Մանբիջ շրջաններով, ապա ռազմական գործողությունները կընդգրկեն Այն-էլ- Արաբը եւ Այն-Իսան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ