News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

COVID-19 համավարակը, կլիմայի փոփոխությունը եւ պատերազմն Ուկրաիանայում հանգեցրել են «աննախադեպ հետընթացի» գլոբալ աղքատության եւ սովի դեմ պայքարում եւ ամբողջ աշխարհում երեխաներին որակյալ ուսում ապահովելու գործընթացում։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի (ՏՍԽ) նախագահ Քոլեն Քելապիլեն։

Նրա խոսքով՝ մտավախություն կա, որ ՄԱԿ-ի կարեւորագույն նպատակների ֆինանսավորումը զարգացման ոլորտում մինչեւ 2030թ. կարող է անտեսվել արեւմտյան դոնոր երկրների կողմից, որոնք պաշտպանում են Ուկրաինային ռազմական եւ ֆինանսական առումներով։

«Եկեք չմոռանանք մինչ այդ գոյություն ունեցած այլ խնդիրների մասին... Մենք պետք է ֆինանսավորենք զարգացումը։ Մենք պետք է ֆինանսավորենք կլիման։ Մենք պետք է ֆինանսավորենք ամբողջ աշխարհում այլ հակամարտություններում առկա խնդիրների լուծումը»,- ասել է նա AP-ի հարցազրույցում։

Քելապիլեն նախազգուշացրել է, որ այս խնդիրների անտեսումը կարող է հանգեցնել ավելի մեծ ծախսերի ապագայում, որովհետեւ դրանց այլեւս ուշադրություն չեն դարձնում։

Նա նշել է, որ կլիմայի փոփոխությունը մեծ վնաս է պատճառել, իսկ նոր աշխարհաքաղաքական լարվածությունն Ուկրաինայում պատերազմի պատճառով հանգեցրել է պարենային անվտանգության բացակայության եւ էներգետիկ ճգնաժամի։ ՏՍԽ-ն «երբեք այսքան կարեւոր չի եղել, ինչպես այսօր»։

«Այն կարող է օգտագործել իր միավորիչ ուժը»,- ասել է նա, եւ միավորել մարդկանց «ստեղծարար եւ վերափոխիչ գաղափարներով, որոնք իսկապես կարող են մեզ առաջ տանել»։

Քելապիլեի խոսքով՝ համավարակից առաջ զարգացման ֆինանսավորումը դադարեցվել էր, իսկ տեխնոլոգիաների, հատկապես համակարգիչների հասանելիությունը զարգացող երկրներում չի եղել։

ՏՍԽ-ի նախագահն ասել է, որ ավելի հարուստ երկրները նույնպես պետք է ուշադրություն դարձնեն համավարակի մեկ այլ ներգործության՝ աղքատ երկրների պարտքի ու դրա մեղմման միջոցների վրա։

Քելապիլեի խոսքով՝ կան մեծ պարտք ունեցող երկրներ, որոնց պարտքի ծավալը մեծացել է համավարակի ժամանակ։ «Արդյոք՞ արդարացի է պահանջել նրանցից միջոցներ ներդնել համավարակի դեմ պայքարում եւ միաժամանակ սպասել, որ նրանք կսպասարկեն իրենց պարտքը։ Չեմ կարծում, թե դա հնարավոր է», ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ