News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Սուրմալու» առևտրի կենտրոնի այն վայրից, որտեղ քիչ առաջ լսվել էին մարդկանց ձայներ, դեռ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, սակայն ցավոք սրտի դեռ արդյունք չունենք, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։

Հարցին, թե հավանականությունը որքանով է մեծ, որ փլատակների տակ մնացած քաղաքացիները կարող են ողջ լինել, փոխնախարարն ասաց․«Ցավոք սրտի, հավանականությունը փոքր է, որ մենք փլատակների տակից կարող ենք հայտնաբերել ողջ քաղաքացիների, բայց հուսանք, որ դա տեղի կունենա այնուամենայնիվ»։

Հարցին, թե ինչ բարդությունների կան փրկարարական աշխատանքներում, Արտյուշ Գրիգորյանն ասաց, որ փրկարարական աշխատանքներին խոչընդոտում է առաջին հերթին այրված շինության առկայությունը, ԱԻՆ–ը շենքի բոլոր կողմերից իրականացնում է փրկարարական աշխատանքներ, քանի որ շինության ներսում ևս կարող են լինել կորած քաղաքացիներ։

«Բայց քանի որ շենքը ցանկացած պահի կարող է փլուզվել, հետևաբար դա որոշակի բարդություններ է առաջացնում։ Դրան զուգահեռ ամբողջ տարածքը լեփ–լեցուն է փլատակներով,  երկատբետոնե կոնստրուկցիաներով, տեղաշարժվելը բավականին բարդ է, մենք անհրաժեշտություն ունենք այնտեղ ավելի ծանր տեխնիկա աշխատեցնելու, աշխատանքներն ավելի ինտենսիվ դարձնելու համար, բայց միևնույն ժամանակ ինքներդ հասկանում եք, որ փլատակների մեջ կարող են մարդիկ լինել, ինչը որոշակի նրբություններ և բարդություններ է առաջացնում։ Հետևաբար՝ ծանր տեխնիկային զուգահեռ, նաև մարդու ձեռքերն են աշխատում»,– ասաց նա։

Հարցին, թե արդյոք այլ երկրներից օգնություն խնդրելու անհրաժեշտություն կա, փոխնախարարը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ԱԻՆ-ի ռեսուրսները բավարարում են։

Արտյուշ Գրիգորյանը նաև ասաց, որ կամավորներին ներգրավում են փրկարարական աշխատանքներում, սակայն խուսափում են նրանց ներգրավել ավելի պորֆեսիոնալ հմտություններ պահանջող գործողություններում, քանի որ կամավորները աշխատանքի ընթացքում կարող են իրենք իրենց վնասել։

Փոխնախարարը նաև դժվարացավ ասել, թե դեռ կոնկրետ քանի օր կշարունակվեն աշխատանքները, թեև նշեց, որ դրանք դեռ մի քանի օր կտևեն։ «Վաղը՝ օրվա երկրորդ կեսին, մենք արդեն որոշակի պատկերացում կունենանք, թե գոնե մոտավորապես երբ կարող ենք ավարտել փրկարարական աշխատանքները»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով կա 7 զոհ, անհետ կորած է համարվում 23 քաղաքացի։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաև մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 13 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։




 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
Ամենաշատ