News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ Թուրքմենստանի արտգործնախարարներ Մեւլյութ Չավուշօղլուն եւ Ռաշիդ Մերեդովը կքննարկեն նոյեմբերի վերջին Թուրքիայում կայանալիք Թուրքմենստան-Ադրբեջան-Թուրքիա գագաթաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները։

Թուրքիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուի հրավերով Մերեդովը նոյեմբերի 27-ից 28-ը կլինի Թուրքիայում։

«Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի պետությունների ղեկավարների գագաթաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները»,- ասվում է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության տեքստում։

Սպասվում է, որ Թուրքմենստան-Ադրբեջան-Թուրքիա գագաթաժողովը կանցկացվի դեկտեմբերի սկզբին Աշխաբադում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ