News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան հետաքրքրված է Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնմամբ էներգետիկ ոլորտում։ Այս մասին հայտարարել է երկու երկրների համատեղ հանձնաժողովի համանախագահ Հալիդ Բին Աբդուլազիզ Ալ-Ֆալիհը՝ ելույթ ունենալով Ադրբեջան-Սաուդյան Արաբիա համատեղ հանձնաժողովի 7-րդ նիստում (Բաքու)։

Նա ընդգծել է, որ Էր Ռիադին, մասնավորապես, հետաքրքրում են Ադրբեջանում էլեկտրաէներգիայի արտադրության եւ արտահաման նախագծերը։

Ալ-Ֆալիհը հիշեցրել է, որ սաուդյան Acwa Power ընկերությունն Ադրբեջանում 240 Մվտ հզորությամբ քամու էներգիայի պարկի ստեղծման պայմանագիր է կնքել։ «Կարծում ենք, որ սաուդյան մյուս ընկերությունները նույնպես Ադրբեջանի հետ համագործակցելու հնարավորություն ունեն։ Այսօր վերականգնվող էներգիայի պոտենցիալն Ադրբեջանում կարելի է գնահատել ոչ թե մեգավատերով, այլ գիգավատերով»,- նրան մեջբերել է «Sputnik Азербайджан»-ը։

Նախարարը նշել է, որ սաուդյան ընկերությունները ցանկացել են մասնակցել Ադրբեջանից Եվրոպա էլեկտրաէներգիայի արտահանման գործընթացին։

Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովն իր հերթին տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիայի երկու հիմնական ֆոնդեր կարող են փող հատկացնել Արցախի օկուպացված տարածքների վերականգնման համար։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերականգնման եւ վերակառուցման գործընթացին հատկացվելիք միջոցները կարող են ներդնել Սաուդյան զարգացման ֆոնդը եւ Սաուդյան ներդրումային ֆոնդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ