News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը Երեւանից դեռ պաշտոնական ծանուցումներ չի ստացել Հայաստանում «Անխախտելի եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին, ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Այս տարի հայկական հողի վրա տվյալ զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունը նախկինում հաստատվել էր նաեւ Երեւանի կողմից։ Ներկայումս ՀԱՊԿ քարտուղարությունը կազմակերպության կողմից սահմանված կարգով այդ զորավարժությունների չեղարկման մասին հայկական կողմից պաշտոնական ծանուցումներ չի ստացել։ Մենք ըմբռնումով ենք մոտենում այսօր Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակին, որը կարող է թույլ չտալ այս տարի լիարժեք անցկացնել նախատեսվող ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունները»,- լրագրողներին հայտնել է  Զայնետդինովը։

Նա հստակեցրել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը եւ համատեղ շտաբը «գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի կազմակերպության կանոնադրական մարմինների կողմից հաստատված զորքերի (հավաքական ուժերի) մարտական ​​պատրաստության ծրագրերն ամբողջությամբ իրականացվեն՝ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովման համար նրանց պատրաստվածությունն ուժեղացնելու  նպատակով»։

Ավելի վաղ ՀԱՊԿ միացյալ շտաբը հայտարարել էր, որ ՀՀ ՊՆ-ից տեղեկություն էր ստացել 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժությունների անցկացման անպատակահարմարության մասին, քննարկվում է այլ պետությունների տարածքում զորավարժությունների անցկացման հնարավորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Ամենաշատ