News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Էկոնոմիկայի նախարարությունն առայժմ չի հստակեցնում Ամուլսարի հանքի շահագործման նպատակով եռակողմ հուշագրով նախատեսված 250 մլն դոլարի ստացման աղբյուրները։

Հայտնի է միայն, որ 100 միլիոնը ներդնելու է Եվրասիական զարգացման բանկը։

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան, թե տեղական ո՞ր բանկն է 50 մլն դոլար ներդնելու, եւ մնացած 100 միլիոն դոլարը որտեղից է գոյանալու, Էկոնոմիկայի նախարարությունից նշել են.

«Տեղական բանկը, որի կողմից կիրականացվի  50 միլիոն ներդրումը որոշվելու է հետագա փուլերում։ Մոտ 100 մլն դոլարի աղբյուրները եւ  կհստակեցվեն հետագա փուլում»։

Առայժմ հայտնի չէ նաեւ, թե ե՞րբ է «Լիդիան Արմենիա» ընկերությունը նախատեսում սկսել հանքի շահագործումը։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը մասնակցելու է բնապահպանական մշտադիտարկման ծրագրին, որը նախատեսվում է մեկնարկել  2023 թվականին ակնկալվող ծրագրի շինարարական փուլը վերսկսելուց/շարունակելուց անմիջապես հետո, իսկ հանքի շահագործման աշխատանքները սկսելու ժամանակահատվածը դեռեւս պազ չէ»,– ասվում է Էկոնոմիկայի նախարարության պատասխանի մեջ։

«Լիդիան Արմենիա» ընկերության հանրային կապերի ղեկավար Մարգարիտա Ափրոյանը NEWS.am-ին հայտնեց, որ հանքի տարածքում շինաշխատանքները կսկսվեն ֆինանսավորման գործընթացն ավարտելուց հետո։ Հանքի շահագործումն ըստ նրա՝ նախատեսված է 2024 թվականի ընթացքում։

Հիշեցնենք՝ փետրվարի 22–ին, Կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի ոսկու հանքը վերագործարկելու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին, որով պարտավորվում էին  250 միլիոն դոլար ներդնել, որից 100–ը ներդնելու է Եվրասիական զարգացման բանկը, 50–ը՝ տեղական բանկերից մեկը, մնացած 100 միլիոն դոլարի վերաբերյալ, սակայն, տեղեկություն չհաղորդվեց։

Հուշագրի համաձայն՝ Հայաստանի Կառավարությունը ստանալու  է «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ Էկոնոմիկայի նախարարն ասել էր, որ բաժնեմասերի դիմաց Կառավարությունը ոչինչ չի վճարելու, բայց դրա փոխարեն ստանձնելու է գործարքի որոշակի ռիսկերից ապահովագրումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ