News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ես գիտեմ՝ ինչ նպատակ է հետապնդում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը. Նա ուղղակի հոգեբանական ճնշում է գործադրում արցախցիների վրա: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահի նախօրեին արված հայտարարությանը, թե եթե Արցախում կան մարդիկ, կան տրամադրություններ, որ պետք է ընդունել Ադրբեջանին ինտեգրվելու առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն:

«Ես էլ Արայիկ Հարությունյանին հարցնում եմ՝ եթե դու նման հարցադրում ես անում, ի՞նչ նպատակ ես հետապնդում. Պարզ է, չէ՞, թե Ադրբեջանն ինչ է երազում: Ինչու է Արցախի ղեկավարը դրա մասին բարձրաձայնում: Ես կուզեմ, որ ինքն այդ հարցին պատասխանի: Ինքն այնտեղ է, որ այդ խնդիրները կարգավորի: Ինքը Արցախի նախագահն է, ոչ թե Ադրբեջանի ինչ-որ շրջանի հայերի միության նախագահը: Ինքը այդ հարցադրումը անելու փոխարեն պարտավոր էր անվտանգային խնդիրները լուծել: Ոնց որ Պաղեստինի ղեկավարությունը հանդես գա, ասի՝ գիտեք, ժողովուրդ, իսրայելի նպատակն է Պաղեստինն ընդգրկել Իսրայելի մեջ, հակառակ դեպքում ուզում են ուժ կիրառել, ի՞նչ անենք: Նա տեղնուտեղը կհեռացվեր, այդտեղ չէր մնա: Ես գիտեմ՝ ինչ նպատակ է հետապնդում նա: Ինքն ուղղակի հոգեբանական ճնշում է գործադրում արցախցիների վրա, այդքան բան: Այսինքն եթե չեք ուզում պատերազմ, պետք է ինտեգրվեք Ադրբեջանին:

Ենթադրենք այդպիսի տրամադրություն կա, Հայաստանում էլ մարդիկ կան, որ ասում են՝ լավ կլինի միանանք Տաջիկստան-Ղրղզստան միությանը, ուրեմն ասելու ենք եկեք վերցրեք իշխանությո՞ւնը: Կամ ասենք՝ Թուրքիան ուզում է, որ մենք մտնենք Կարսի մարզի մեջ, ասելու ենք՝ դե եթե նման տրամադրություններ կան, եկեք, թե չէ Թուրքիան հարձակվելո՞ւ է: Դա պետության ղեկավարի տո՞ն է: Ո՞նց կարելի է 120 հազար մարդու սարսափի մեջ պահել, ասել՝ եթե չհամաձայնեք, պատրաստվում են ուժ գործադրել: Դա ասելու բա՞ն է»,-ասաց Գեղամ Նազարյանը:

Նա հավելեց, որ Արայիկ Հարությունյանը թաքնվելով ռուս խաղաղապահների թիկունքում, թիրախավորելով  ռուս խաղաղապահներին իր անզգույշ հայտարարությամբ, արցախցիների վրա հոգեբանական ճնշում է գործադրում իր ներկայությունը Արցախի նախագահի աթոռին արժեւորելու, իմասնավորելու համար եւ հետագա իր պլանավորած զիջումներն անելիս ասի՝ սա չանեինք, ավելի մեծ զիջումը պետք է անեինք, բայց քանի որ ես եմ, մենք արեցինք սա, տվեցինք մեր երկու կուկուներին, փրկեցինք փչակը:

«Արայիկ Հարությունյանը լավ կլիներ այդ հայտարարությունն անելու փոխարեն Ադրբեջանից պահանջեր հետ վերադարձնել Շուշիի եւ Հադրութի շրջանները, Մարտունու շրջանը: Բանակցություններին թող դա ասի, լեզու չունի՞»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ