Թուրքիան աջակցել է Սիրիայի հարցով աշխատանքային հանդիպման մասին ռուսական կողմի նախաձեռնությանը, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթ Մոսկվայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ սիրիական թեմայով քառակողմ քննարկումներ են նախատեսվում Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի եւ Իրանի մասնակցությամբ: Թուրքիայի կողմից բանակցություններին կմասնակցի փոխնախարարը, հայտարարել է Չավուշօղլուն։
Նա նշել է, որ Մոսկվայում կայանալիք հանդիպման մասնակիցները հող կնախապատրաստեն արտգործնախարարների մակարդակով հանդիպման համար։