News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի որդին՝ Էդուարդը, ասել է, որ հորը արտասահման բուժման համար տեղափոխելու հավանականությունը մեծանում է՝ կախված քաղաքական գործչի վիճակի վերաբերյալ միջազգային կոնսենսուսից, հայտնում է վրացական Առաջին ալիքը։ Նրա խոսքով, հանրապետության նախկին ղեկավարի ընտանիքը պատրաստ էր հայրենիքում ազատազրկմանը, բայց ոչ ներկայիս առողջական վիճակին։

«1,5 տարի առաջ, ես՝ որպես նրա որդի, սկսեցի պատրաստվել նրան, որ, այո, նա հավանաբար կմեկնի Վրաստան, եւ միգուցե, նրան երկար ժամանակով կազատարզկեն, ես դրան պատրաստվում էի։ Բայց մենք պատրաստ չէինք, որ նա պետք է պայքարի իր կյանքի համար։ Ինձ միշտ չէ, որ թույլ են տվել լինել նրա հետ [հայրենիքում ազատազրկվելուց հետո], գնալով նա ավելի էր թուլանում․․․ հայրս շատ է ուզում ապրել։ Ահա թե ինչու ենք մենք այստեղ։ Մենք այստեղ ենք, քանի որ ուզում ենք ելք գտնել այս սարսափելի վիճակից», - Ստրասբուրգում հանդիպմանն ասել է Սաակաշվիլին։

Ինչպես նշել է Վրաստանի նախկին նախագահի որդին, ներկայումս շատ քաղաքական գործիչներ եւ կազմակերպություններ կոչ են անում Սաակաշվիլիին բուժման համար արտասահման տեղափոխել։ Նա հավելել է, որ հավատում է այդ հնարավորությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ