News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի ղեկավարի մարտի 18-ին ունեցած ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել. նա բացահայտ, բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները եւ համաձայնի այդ պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ Հայաստանի նկատմամբ եւ բարձրագույն  մակարդակով ձեռք բերված համաձայնությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել: Որովհետեւ  2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայում քառակողմ  հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալա Աթայի հռչակագրին, որով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ նմանատիպ մի հայտարարություն էլ ընդունվել է նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի կողմից, որտեղ ասվում է. «Պայմանավորվեցինք ձերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից, քննարկել եւ լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991 թ Ալա Աթայի հռչակագրի»:

«Այս հայտարարություններից հետո, որը ուղիղ արձանագրում է, որ խորհրդային սահմանները վեր են ածվել պետական սահմանների, Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է այն պարզ պատճառով, որ հակասում է բարձրագույն մակարդակով ձեռք բերված  գրավոր պայմանավորվածություններին:

Պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի այս գործելակերպն է պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե ԼՂ-ի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցով  Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանմիզմներ են հարկավոր»,-ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԱԳՆ-ն, հանդիպման ընթացքում Բայրամովն ու Կլաարը մտքեր են ․․․
Հաղորդակցությունների ապաշրջափակումը կապված չէ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի հետ. Մհեր Գրիգորյան․ «Առկա»
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կառուցվածքից կարելի է հասկանալ, որ դրանք առանձին կետեր են․․․
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է հայ-ադրբեջանական կարգավորումից Ռուսաստանին դուրս մղելու ԱՄՆ-ի  փորձերի մասին
«ԱՄՆ-ն, իմ գնահատմամբ, փորձում է ամեն տեղ հասնել նույն բանին. մի կողմից՝ դուրս մղել Ռուսաստանին, մյուս կողմից՝ ․․․
ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան օգնում է Երեւանին եւ Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում
«Ռուսական կողմը կշարունակի իր ջանքերը՝ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի ամբողջական համալիրի ․․․
Որեւէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին․ Սպուտնիկ Արմենիա
«Սկզբունքորեն տեքստը պատրաստվածության բարձր աստիճանի վրա է, կա երկու-երեք անհամապատասխանություն․․․
Կարծում եմ` կարճ ժամանակ անց Վաշինգտոնում հետաձգված բանակցությունները տեղի կունենան․ Տիգրան Խաչատրյան
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնաբանել է  Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հունիսի 12-ին պլանավորված…
Ամենաշատ