News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի։ Այս մասին Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա հույս է հայտնել, որ Թուրքիան կդիմի առարկայական քայլերի տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում։

Միաժամանակ Սիմոնյանը վստահեցրել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ։ «Մենք պատրաստ ենք եւ շահագրգռված ենք խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Առեւտրի առումով տարածաշրջանի բացման հետ կապված մենք խնդիրներ չենք տեսնում։ Մարդկանց եւ ապրանքների տեղաշարժը Ադրբեջանից Նախիջեւան եւ Թուրքիա կարող է անարգել իրականացվել, իհարկե՝ հաշվի առնելով Հայաստանի օրենսդրությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է նա։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը մշտապես առաջարկել եւ առաջարկում է Ադրբեջանին հայելաբար դուրս բերել բոլոր զորքերը, որոնք ներկայումս գտնվում են սահմանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ