News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսային համավարակի պատճառով ԱՄՆ-ի տնտեսությանը հասցված տնտեսական վնասը ներկայումս գնահատվում է մոտ 14 տրիլիոն դոլար։ 2020-ից 2023 թվականներին միայն քաղաքացիներին պատշաճ բժշկական օգնության ապահովման ուղղակի ծախսերը կազմել են մոտ 214 միլիարդ դոլար, հայտնում է ամերիկյան Los Angeles Times թերթը՝ հղում անելով սեփական հաշվարկներին։

«2020-ից 2023 թվականը ԱՄՆ-ի մաքուր տնտեսական արդյունքը կկազմի մոտ 103 տրլն դոլար։ Մեր վերլուծության համաձայն, եթե համավարկը չլիներ, այդ թիվը կկազմեր մոտ 117 տրլն դոլար։ Առողջապահության ուղղակի ծախսերն այս ժամանակահատվածում, հիմնականում պայմանավորված հոսպիտալացումներով, կազմել են մոտ 214 միլիարդ դոլար»,-նշվում է հոդվածում:

Միեւնույն ժամանակ, առողջապահական ծախսերի ծավալը կարող է տարբեր լինել՝ կախված ԱՄՆ-ում մահացության մակարդակից: Ամենալավատեսական տարբերակում, որը ենթադրում է, որ 2020 թվականի հունվարից մինչեւ 2022 թվականի հունիսը մահացել է 65 հազար քաղաքացի, ծախսերը կկազմեին մոտ 20 միլիարդ դոլար, իսկ վատագույն դեպքում (մարդկային կորուստներ՝ մոտ 2 միլիոն), այդ թիվը կաճեր մինչեւ 365 միլիարդ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՀԿ ղեկավարը Չինաստանին կոչ է անում լրացուցիչ տվյալներ տրամադրել COVID-19-ի ծագման մասին
Մենք պնդում ենք, որ Չինաստանը տրամադրի լիարժեք մուտք, և մենք խնդրում ենք երկրներին բարձրացնել այդ հարցը․․․
Ճապոնիայի թագաժառանգի որդին հիվանդացել է քովիդով
17-ամյա արքայազն Հիսահիտոն վարակվել է կորոնավիրուսով...
ԱՄՆ-ում համավարակի ժամանակ գործազրկության պատճառով կեղծ վճարումները կարող են հասնել 135 մլրդ դոլարի
«GAO-ն կարծում է, որ COVID-19 համավարակի ընթացքում գործազրկության ապահովագրության ծրագրերով ․․․
Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել. Սպիտակ Տուն
Այն բանից հետո, երբ առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար, նախագահ Բայդենն այս գիշեր...
ԱՄՆ առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել
Այս գիշեր առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար։ Ներկայումս նա ունի միայն մեղմ արտահյտված...
Ադրբեջանում շարունակում են մահանալ կորոնավիրուսից
Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 111 դեպք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ