News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի գլխավորած պատվիրակությանը։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաև Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Աշոտ Սմբատյանը և ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Աննա Մարիա Շիկոն։

Զրույցի ընթացքում անդրադառնալով Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ անհրաժեշտ քայլերը կձեռնարկվեն հայ-հունգարական կապերի և համագործակցության առավել արդյունավորման ուղղությամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս փոխվարչապետի իր գնահատանքը հայտնեց Հունգարիայի իշխանություններին հայկական համայնքին ցուցաբերվող զորակցության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում քրիստոնեական համայնքներին աջակցության համար։

Հանդիպմանը Հայոց Հովվապետն մտահոգությամբ անդրադարձ կատարեց Հայաստանի ինքնիշխան տարածքների և Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակական ոտնձգություններին՝ կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված՝ միջազգային կառույցների հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը։ Նորին Սրբությունն այս կապակցությամբ իր երախտագիտությունը հայտնեց Հունգարիայի իշխաննություններին հինգ հայ ռազմագերիների հայրենադարձման հարցում ներդրած միջնորդական ջանքերի համար։ 

Իր հերթին փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը խոսեց հայ-հունգարական դիվանագիտական կապերի վերականգնման կարևորության մասին։ Փոխվարչապետը հավաստիացրեց Հայոց Հայրապետին, որ Հունգարիայի իշխանությունները շարունակելու են իրենց աջակցությունը Հունգարիայի հայ համայնքին և հայոց եկեղեցուն, ինչպես նաև  Մերձավոր Արևելքի երկրներում քրիստոնեական համայնքներին։ Պրն․ Շեմյենը Վեհափառ Հայրապետին նաև տեղեկացրեց, որ Հունգարիայում գործող հայկական եկեղեցին ստացել է պետական գրանցում։

Պրն․ Ժոլտ  Շեմյենը կատարեց նաև մեկ այլ պարտականություն՝ Ամենայն Հայոց Հայրապետին հանձնելով Բուդապեշտի Կարոլի Գաշփար համալսարանի պատվավոր դոկտորի կոչումը։

Հանդիպմանը նաև խոսվեց միջեկեղեցական հարաբերությունների, ինչպես նաև Հունգարիայի հայ համայնքի կյանքի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ