News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Ընդամենը երկու տարի անց Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) փորձարկումներ կանցկացնի՝ գեոստացիոնար ուղեծրում արտադրվող էլեկտրաէներգիան Երկիր փոխանցելու համար: Այս էներգիան փոխանցելու համար նախատեսվում է օգտագործել գոյություն ունեցող տեխնոլոգիան՝ միկրոալիքները, գրում է «Новая наука»-ն։

Չնայած արեգակնային ֆերմա հասկացությունն արդեն լայնորեն օգտագործվում է Երկրի վրա, այն դեռ չի կիրառվել մեր մոլորակի սահմաններից դուրս։ Այնուամենայնիվ, ինչպես բացատրում է Nikkei Asia օրաթերթը 2023 թվականի մայիսի 27-ին հրապարակված հոդվածում, դա տեղի չի ունենա մոտ ժամանակներս։ JAXA-ն Կիոտոյի համալսարանի հետ համատեղ նախատեսում է ուղեծրում արեգակնային ֆերմայի փորձարկումներ իրականացնել արդեն 2025 թվականին։

Գաղափարն այն է, որպեսզի այս առաջին կայանքը տեղադրվի գեոստացիոնար ուղեծրում՝ Երկրից 36 000 կմ հեռավորության վրա, եւ էլեկտրաէներգիան փոխանցվի մեր մոլորակին: Այս հավակնոտ նախագիծը միանգամայն իրագործելի է թվում, քանի որ այն կօգտագործի մեզ արդեն հայտնի տեխնոլոգիան՝ միկրոալիքները, որոնք կարող են էներգիա փոխանցել երկար հեռավորությունների վրա: Այս էներգիան այնուհետեւ կարող է հեշտությամբ վերածվել էլեկտրաէներգիայի: Այս տեխնոլոգիան արդեն փորձարկվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից 2022 թվականին՝ Scope- M նախագծի շրջանակներում։ 

Այս տեխնոլոգիան ունի մեկ կարեւոր թերություն՝ էներգիայի կորուստ: Այնուամենայնիվ, այս մեթոդն այժմ լրջորեն դիտարկվում է: Ճապոնիային խորթ չէ այս տեխնոլոգիան։ 2009 թվականին ճապոնացի հետազոտողները արդեն ցույց են տվել մոտ 30 կմ բարձրության վրա լողացող օդապարիկից Երկիր էլեկտրաէներգիա փոխանցելու հնարավորությունը: Այդ ժամանակ էներգիայի սպառումը շատ ցածր էր: Ստացված էներգիան բավարար էր սմարթֆոնը լիցքավորելու համար։      

Այնուամենայնիվ, վերջին տարիներին իրականացվել են միկրոալիքների միջոցով էներգիայի փոխանցման նոր փորձարկումներ, մասնավորապես՝ 50 մ հեռավորության վրա էներգիայի ավելի մեծ փոխանցում խթանելու նպատակով: Մոտ ապագայում կիրականացվեն հետագա փորձարկումներ՝ փորձելով էլ ավելի շատ էներգիա փոխանցել մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ակնհայտ է, որ տիեզերքից 36 000 կմ հեռավորության վրա մեծ քանակությամբ էներգիա փոխանցելը իսկական հեղափոխություն կլինի էներգիայի ոլորտում: Սկզբնական շրջանում նախնական փորձարկումներին կմասնակցեն մի քանի ոչ մեծ արբանյակներ, որոնք գտնվում են երկրի մակերեւույթից մի քանի հարյուր կիլոմետր բարձրության վրա:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել «Noor-3» արբանյակը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը արբանյակ են դուրս բերել ուղեծիր...
Մարդիկ կարող էին պատահաբար ոչնչացնել կյանքը Մարսի վրա. գիտնական
Կյանքի այս ձևերը, եթե լինեին, կկործանվեին զոնդերի կողմից իրականացվող փորձերի արդյունքում...
Հնդկաստանը գործարկել է իր առաջին տիեզերանավը դեպի Արեգակ
Հնդկաստանի հարավում գտնվող Շրիհարիկոտա տիեզերակայանից հրթիռակրի վրա մեկնարկել է Aditya-L1 տիեզերական սարքը․․․
Հնդկաստանը հաջողությամբ տիեզերական սարք է արձակել դեպի Լուսին
Chandrayaan-3-ը, որը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է «լուսնային մեքենա», նախատեսված է․․․
Աստերոիդը բախվել է մեռած աստղին և առաջացրել տիեզերքի ամենապայծառ պայթյուններից մեկը
Այս իրադարձությունը մարտահրավեր է նետում այս օբյեկտների` մեր ներկայիս ըմբռնմանը...
Պարզվել է, որ օզոնային շերտը Երկիրը 3,5 աստիճանով ավելի է տաքացնում
Երկրի օզոնային շերտը բարձրացնում է մոլորակի միջին ջերմաստիճանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ