News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Միջազգային եւ աշխարհաքաղաքական  իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված եւ անկայուն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աշխարհակարգը, որ համարվում էր այդ թվում մեր տարածաշրջանի կայունության հիմնական գործոններից մեկը, ըստ էության, գոյություն չունի: Ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը,  ոչ ոք չգիտի: Նոր  աշխարհակարգի ձեւավորման գործընթացում Հայաստանի ազդեցություններն անորոշ են ու աննյութական, իսկ աշխարհաքաղաքական անկայունություններից բխող սպառնալիքները՝ տեսանելի եւ իրական:

Ուկրաինայի իրադարձությունների բերումով մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցությունները նվազել են եւ Արեւելք-Արեւմուտք մեզ համար վանդական բանաձեւերը բավարար չափով չեն գործում: Ստեղծված իրավիճակում մեզ համար կենսական նշանակություն է ստանում տարածաշրջանային ոչ կոնֆրոնտացիոն քաղաքականության մշակումը, զարգացումը եւ իրագործումը եւ տարածաշրջանային ապագայի ճարտարապետության մեջ Հայաստանի տեղի ու դերի հստակեցումը;

Հայաստանին սահմանակից երկրներից որեւէ մեկը մյուսի հետ կոնֆրոնտացիոն հարաբերություններ չունի եւ նույնիսկ ամենասուր հարցերի լուծման բանաձեւը համարվում է համագործակցության քաղաքականությունը, որն առավել արդյունավետ է  դառնում շահերի հավասարակշռման արդյունքում:

Այս առումով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է այն ընկալմամբ, որ Իրանի եւ Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով եւ պետք է շարունակեն զարգանալ»,-ասաց Փաշինյանը:

Նա նաեւ շարունակեց, որ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը բարձր էմոցիոնալ ֆոն է ստեղծել. «Ու չնայած այս պայմաններում վերը նկարագրված տեսության իրագործումը չի հեշտանում, ռազմավարական առումով կարեւոր է ընդգծել խաղաղության օրակարգի ամփոփոխելիությունը եւ մեր կառավարության հավատարմությունն այդ օրակարգին»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահի դրությամբ Ոսկեպարի ուղղությամբ այն ցանկապատը, փշալարերը, որի նկարները տարածվում են, չկան. Բագրատ Սրբազան
Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից: Ես ամսի 21-ին…
Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումները լուրջ մտահոգություն են առաջացնում. Հաջիև
Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին...
Կիրանցեցիները կորցրել են իրենց հողերը մշակելու հնարավորությունը. բնակիչ
Կիրանցի բնակիչները կորցրել են Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու հնարավորությունը. անհանգստացած են՝ ինչպե՞ս են հավաքելու այդտեղ ցանված ցորենը...
Բաքուն հիմնավորում է վերլուծությունները, որ ամեն ինչ կանի COP29-ից հետո նոր ագրեսիայի համար. ԱԳՆ
Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք…
Սահմանազատումը չգիտեմ, բայց ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղի ավագանու անդամ
Համայնքապետարանից տեղյակ չեն պահել, որ մարդ է գալիս կառավարությունից…
«Միասին» շարժումը  պահանջում է սահմանազատումը չդարձնել սահմանահանձնում
Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգում առաջնային և հրատապ խնդիր է դարձել Ադրբեջանի հետ սահմանագծում և սահմանազատում անցկացնելու իրավա-քաղաքական հիմքի ճշգրտումը...  
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ